«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊեՏՐՈՍՅԱՆ
11 սեպտեմբերի 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 1997 թվականի N 375
քաղ. Երևան
Վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին
Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել վարձակալներին` գնել իրենց կողմից վարձակալված գույքը (ցանկը կցվում է) «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Երևանի քաղաքապետին և առաջարկել Իջևանի, Մարալիկի, Արմավիրի, Չարենցավանի, Եղեգնաձորի քաղաքային համայնքների ղեկավարներին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչություն ներկայացնել նշված օբյեկտների գնահատման համար անհրաժեշտ տվյալները:
3. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը՝ անհրաժեշտ տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ավարտել ցանկում ընդգրկված օբյեկտների գնահատման աշխատանքներն ու այդ օբյեկտները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկել դրանց վարձակալներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի սեպտեմբերի 11-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
Ց Ա Ն Կ
վարձակալների, որոնց թույլատրվել է վարձակալած գույքի գնումը
NN |
Ծածկա- |
Օբյեկտի |
Հասցեն |
Վարձակալի անվանումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարություն | ||||
1. | 9754 2057 |
տարածք | քաղ. Երևան, Մասիսի փակուղի, 5 | «Խաղ» արտադրական կոոպերատիվ |
ՀՀ էներգետիկայի նախարարություն | ||||
2. | 97610 5610 |
տարածք | քաղ. Երևան, Տիչինայի փող., «Շահումյան-2» ենթակայան | «Գարանտիա» արտադրական կոոպերատիվ |
Տնտեսության այլ ճյուղեր | ||||
3. | 97650 5650 |
տարածք | քաղ. Իջևան, Ենոքի 2 | «Սպարտակ» արտադրական կոոպերատիվ |
4. | 97911 5911 |
տարածք | քաղ. Մարալիկ, Ձերժինսկու 16 | անհատ ձեռներեց Ա. Ժաժոյան |
5. | 97913 5913 |
տարածք | քաղ. Արմավիր, 21-րդ փող., 7 | անհատ ձեռներեց Ն. Ղազարյան |
6. | 97946 5946 |
տարածք | քաղ. Չարենցավան, 3-րդ թաղ., 29 | «Հ. Հովսեփյան» անհատական ձեռնարկություն |
7. | 97554 5554 |
տարածք | քաղ. Եղեգնաձոր, Մոմիկի 2 | անհատ ձեռներեց Դ. Բաբայան |
Երևանի քաղաքապետարան | ||||
8. | 95666 3250 |
տարածք | քաղ. Երևան, Տիգրան Մեծի 15, 2-րդ հարկ | «Կրեդիտ-Սերվիս» փայատիրական բանկ |
9. | 97713 5713 |
տարածք | քաղ. Երևան, Սունդուկյան 7 | «Ալեկ» արտադրական կոոպերատիվ |
10. | 97725 5725 |
տարածք | քաղ. Երևան, Կասյան 6 | «Տուֆաշեն» ՍՊԸ |
11. | 97736 5736 |
տարածք | քաղ. Երևան, Կոմիտասի 11 | «Նարեկ-333» արտադրական կոոպերատիվ |
12. | 97760 5760 |
տարածք | քաղ. Երևան, Կիևյան 2 բ | «Թաթոս» արտադրական կոոպերատիվ |
13. | 97788 5788 |
տարածք | քաղ. Երևան, Հ/Ա Բ-1 թաղ., 28 |
«Ռոսիա-4» արտադրական կոոպերատիվ |
14. | 97864 5864 |
տարածք | քաղ. Երևան, Ազատության 2 | «ՇԱՄԲ» ՍՊԸ |
15. | 97874 5874 |
տարածք | քաղ. Երևան, Շահումյան 9-րդ փող., 3 | «Լյուքս-6» |
16. | 97890 5890 |
տարածք | քաղ. Երևան, Ամիրյան 12 | «Գլոբուս» արտադրական կոոպերատիվ |
17. | 97902 5902 |
տարածք | քաղ. Երևան, Տիգրանյան 7 | անհատ ձեռներեց Ա. Սարգսյան |
18. | 97912 5912 |
տարածք | քաղ. Երևան, Կոմիտասի 58, 3-րդ մուտք | «Սյուզաննա-7» ՍՊԸ |