«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 ապրիլի 2006 թվականի N 616-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 521-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 251 որոշմամբ սահմանված` ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող սննդամթերքի բնաիրային չափերի)`
ա) սույն որոշման հավելվածում ընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հունվարի 1-ից.
բ) սույն որոշման հավելվածում չընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման` 2007 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Ապրանքի անվանումը 1 2
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՅԵՐԵՆ ՄԱԿՆՇՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
0207
ընտանի թռչնի միս և մսամթերք
040110100
կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ոչ ավելի, քան մեկ տոկոս յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
040120110
կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ավելի, քան մեկ տոկոս, բայց 3 տոկոսից ոչ ավելի յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
040120910
կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ավելի, քան 3 տոկոս, բայց 6 տոկոսից ոչ ավելի յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
040130110
կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ավելի, քան 6 տոկոս, բայց ոչ ավելի, քան 21 տոկոս յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
040130310
կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, ավելի, քան 21 տոկոս, բայց ոչ ավելի, քան 45 տոկոս յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
040130910
կաթ և սերուցք` չխտացրած, և առանց շաքարի և այլ քաղցրացնող նյութերի, 45 տոկոսից բարձր յուղայնությամբ, ոչ ավելի, քան 2 լիտր նետտո ծավալի փաթեթներով
0402
խտացրած կաթ, կաթի փոշի
0403
սերուցք, մածուն, թթվասեր, թան
0405
կարագ և այլ կաթնային յուղեր
0406
պանիր
0407
թռչնի ձու` կճեպով
0408
ձվի փոշի
090111
սուրճ` չբոված
090121
սուրճ` բոված
0902
թեյ` փաթեթավորված
1507-1515
բուսական յուղեր
1601
երշիկեղեն
1602
մսից պատրաստված կամ պահածոյացված սննդամթերք
1604
ձկից պատրաստված պահածո, ձկան խավիար և փոխարինողներ
1605
կակղամորթներից և անողնաշարավորներից պատրաստված սննդամթերք
1701
շաքար, շաքարավազ
1704
հրուշակեղեն (կոնֆետ, սպիտակ շոկոլադ), ծամոն
1803
կակաո` մածուկ, յուղազերծած և չյուղազերծած
1805
կակաո` փոշի առանց քաղցրացնող նյութերի հավելումների
1806
շոկոլադ (կակաո պարունակող)
190110000
ալյուրից, ձավարեղենից, օսլայից պատրաստված և մանկական կերակուր` մանրածախ առևտրի համար փաթեթավորված
19021
մակարոն
1905
հաց, խմորեղեն, հրուշակեղեն, թխվածք, վաֆլի և այլ հացաբուլկեղեն
200510001
բանջարեղենի պահածո (չսառեցրած, առանց քացախի)` մանկական սննդի համար
200710101
ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` մանկական սննդի համար
200710911
ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` տրոպիկական պտուղներից` մանկական սննդի համար
200710991
ջեմ, մրգախյուս, մարմելադ պատրաստի` այլ պտուղներից` մանկական սննդի համար
2009
մրգահյութեր և բանջարեղենի հյութեր (բացի կոնցենտրատներից)
210111
սուրճ` լուծվող
210112980
լուծվող սուրճի խառնուրդ` սերուցքով և շաքարով
2102
խմորիչներ, թթխմոր
21032000
կետչուպ
210390000
մայոնեզ
210410100
չոր ապուրներ և արգանակներ
2105
պաղպաղակ
2106
կիսել
22
հանքային ջուր և ըմպելիք
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |