«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2005 թվականի N 1875-Ա
«ՔԱՋԱՐԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի N 570-Ն որոշման 6-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի նախկին «Քաջարանի N 4 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի N 5 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքը՝ 2778 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 8500.0 հազ. դրամ սկզբնական արժեքով, հետ վերցնել և անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնական մասնաշենքի հանձնման - ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնական մասնաշենքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մեկամսյա ժամկետում «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով ամրացված ուսումնական մասնաշենքի անհատույց ու անժամկետ օգտագործման պայմանագրի կնքումը:
5. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուսումնական մասնաշենքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է «Քաջարանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
|
Ա. Մարգարյան |
2005 թ. նոյեմբերի 10 |