ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2017 թվականի N 1470-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը ու 68-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ ու 75-րդ հոդվածները և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Հայկական միրգ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքում գտնվող՝ 74 480 000 դրամ գնահատված արժեքով 4,8025 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) և 10,1902 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) անշարժ գույքով ու այդ գույքի վրա կատարած 31 129 978 դրամ հաշվեկշռային արժեքով բարելավումներով, ինչպես նաև 24982318 դրամ հաշվեկշռային արժեքով գույքով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցվելուց առաջացող ավելացված արժեքի հարկը և շահութահարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել՝
1) պետությանը պատկանող ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի մի մասի ձեռքբերումը և դրա դիմաց գույքով վճարումը.
2) ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը.
3) ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և, դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության գրանցումը.
4) ընկերությունից «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
6. Սահմանել, որ սույն որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև նույն կետի 3-րդ ենթակետից բխող ընկերության կանոնադրության փոփոխությունների հետ կապված ծախսերը իրականացվում են ընկերության միջոցների հաշվին:
7. Սույն որոշման 4-րդ կետի համաձայն «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքում գտնվող՝ 74 480 000 դրամ գնահատված արժեքով 4,8025 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) և 10,1902 հեկտար (սեփականության իրավունքի գրանցման վկայականը` N 08112012-04-0261) անշարժ գույքը, ինչպես նաև N 1 հավելվածի գույքը, անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերությանը:
8. «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին սույն որոշման N 2 հավելվածով հանձնված գույքից անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել՝
1) «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նիվա XTA212140D21 - 25605» մակնիշի, 816OV61 պետական համարանիշի ավտոմեքենան.
2) «Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նիվա XTA212140D21-36892» մակնիշի, 818OV61 պետական համարանիշով ավտոմեքենան.
3) «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Նիվա XTA212140D21-37029» մակնիշի, 817OV61 պետական համարանիշի ավտոմեքենան:
9. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 8-րդ կետով նախատեսված գույքի ամրացման նպատակով կնքել գույքի անհատույց և անժամկետ օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին:
10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, երկամսյա ժամկետում ապահովել գույքի օտարման գործընթացը՝ համաձայն N 3 հավելվածի:
11. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 7-րդ կետում նշված գույքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի (այսուհետ՝ պայմանագիր) կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝
1) «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է՝
ա. նպատակային օգտագործել հողատարածքը՝ կազմակերպելով ցանքաշրջանառություն՝ պահպանելով հողի բերրիությունը և վերարտադրողականությունը,
բ. 2018-2019 թվականների ընթացքում նշված հողատարածքի վրա ձևավորել ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական տնկարան, և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-րդ տարվանից սկսած՝ արտադրել կորիզավոր, հնդավոր և այլ պտղատեսակների բարձրորակ, ժամանակակից ինտենսիվ այգեգործության պահանջներին համապատասխան տնկիներ և արմատակալներ՝ տարեկան շուրջ 100 000 հատ,
գ. պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում կատարել 77 մլն դրամի ներդրումներ, որից՝ 37 մլն դրամը՝ պայմանագրի կնքումից հետո առաջին տարում, 40 մլն դրամը՝ երկրորդ տարում,
դ. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համաձայնեցված ծրագրին համապատասխան անհատույց տրամադրել իր փորձն ու գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում այգեգործության, տնկանյութերի արտադրությամբ զբաղվող տնտեսություններին՝ տարեկան առնվազն երկու անգամ կազմակերպելով սեմինարներ (ուսուցումներ), դաշտային պրակտիկ պարապմունքներ՝ ժամանակակից արդյունավետ այգիների հիմնման սկզբունքներին, որակյալ տնկանյութի աճեցման մեթոդներին, ոլորտի նորագույն տեխնոլոգիաներին ծանոթացնելու համար.
2) ընկերությունը պարտավոր է սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն՝ սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ժամկետների ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում.
3) սույն կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոսը կատարելու դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուժանք՝ չկատարված ներդրումների գումարի 5 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը մեկ տարվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուժանք՝ չկատարած ներդրումների գումարի 3 տոկոսի չափով.
5) սույն կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններով նախատեսված «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների կատարման նկատմամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է մոնիթորինգ.
6) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջի չկատարման կամ թերի կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է միակողմանի լուծման.
7) սույն կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Նորատունկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. նոյեմբերի 24 Երևան |
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԻՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԻ
Անվանումը |
Քանակը |
Սկզբնական |
Հաշվեկշռային |
Տնկարանի ոռոգման համակարգ |
1 |
2 719 333 |
2 523 424 |
Խորքային հոր |
1 |
22 819 970 |
12 290 025 |
Տեսահսկման համակարգ |
1 |
456 900 |
421 036 |
Ցանկապատ |
1 |
15 317 786 |
12 311 876 |
Էլ. ենթակայան |
1 |
2 892 148 |
2 056 031 |
Դեղձենի և նեկտարին՝ 250 ծառ |
1 |
1 527 586 |
1 527 586 |
Առու հանող մեխանիզմ |
1 |
145 000 |
81 564 |
Գութան 1L 425 |
1 |
456 000 |
205 935 |
Խոտհնձիչի կտրող դանակ |
1 |
498 000 |
225 439 |
Հողի փխրիչ 11 |
1 |
664 000 |
299 871 |
Մոտոբլոկ |
1 |
820 000 |
245 024 |
Տնկի հանող գութան CBC-1 Y |
1 |
2 100 000 |
1 085 000 |
Տրակտոր OUQI 1204 |
1 |
10 375 000 |
4 685 484 |
Տրակտորին կցվող հողաֆրեզ SOVEMA RP-2/200 |
1 |
1 535 000 |
693 226 |
Տրակտորով ղեկավարվող սրսկիչ |
1 |
2 460 000 |
735 071 |
Փխրեցուցիչ՝ մոտոբլոկին կցվող |
1 |
287 000 |
85 758 |
Ֆրեզ՝ մոտոբլոկին կցվող |
1 |
656 000 |
196 019 |
Հողի անցքափորիչ |
1 |
250 000 |
166 667 |
Պատվաստի գործիք Omega UNO |
1 |
528 403 |
352 269 |
Ընդամենը |
66508126 |
40187305 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ
Ավտոմեքենայի մակնիշը, նույնականացման համարը և պետական համարանիշը |
Թողարկման տարեթիվը |
Գույնը |
Քանակը |
Սկզբնական արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
Նիսսան Xtrail N1TANT31Z011-03248-001AA15 |
2012 թ. |
մոխրագույն |
1 |
15260500 |
6935206 |
Նիվա – XTA212140D21 – 25605 – 816OV61 |
2013 թ. |
սպիտակ |
1 |
5750000 |
2996595 |
Նիվա – XTA212140D21 – 36892 – 818OV61 |
2013 թ. |
սպիտակ |
1 |
5750000 |
2996595 |
Նիվա – XTA212140D21 – 37029 – 817OV61 |
2013 թ. |
սպիտակ |
1 |
5750000 |
2996595 |
Ընդամենը |
4 |
32510500 |
15924991 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ
Կազմակերպության անվանումը |
Ավտոմեքենայի մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Քանակը |
Սկզբնական արժեքը |
Հաշվեկշռային արժեքը |
«Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ |
ՎԱԶ 21213, 854ՍԼ27 |
2000 թ. |
1 |
630 500 |
0 |
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ |
ՎԱԶ 21214, 029OO62 |
2007 թ. |
1 |
4 050 000 |
1020 000 |
«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
ՆԻՎԱ 2121, 358ԼՏ63 |
1993 թ. |
1 |
1 100 000 |
0 |
Ընդամենը |
3 |
5 780 500 |
1020 000 |
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |