«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 1997 թվականի N 303
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 202 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 24-ի «Լույս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը միջազգային մրցույթով սեփականաշնորհելու մասին» N 202 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Լույս» փակ բաժնետիրական ընկերությունը սեփականաշնորհել միջազգային մրցույթով, իսկ «Լույս» կոնցեռնի մյուս ձեռնարկությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևերով»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |