«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1659-Ա
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 2000-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության միջև բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագիրը կնքելու դեպքում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել՝
ա) 2000-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի պարտավորության` սույն որոշման ընդունման օրվա դրությամբ չվճարված մասից.
բ) 2005 թվականի տնտեսական գործունեության արդյունքներով հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 30 |