ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
5 փետրվարի 2001 թվականի |
թիվ 27 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(որոշումն ուժը կորցրել է 11.01.02 թիվ 5)
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և 49-րդ հոդվածի 2-րդ կետերը, ղեկավարվելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում (նոր խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1. կանոնակարգ 8-ի կանոն 4-ի 4.1 կետի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՀ տարածքում գործող ֆոնդային և ապրանքաֆոնդային բորսաները պարտավոր են սակարկությունների անցկացման օրվա մինչև ժամը 17:00-ն ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել սակարկությունների ընթացքում արտարժույթի, թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների առք ու վաճառքի ծավալների, առաջարկի և պահանջարկի, ձևավորված փոխարժեքների և գների վերաբերյալ հաշվետվություններ (կցվում են)».
1.2. հաստատել հավելված 4-ի ձև 5-ը և դրա լրացման կարգը (կցվում են):
2. Սույն որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում սույն որոշման ընդունման մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բորսաներին:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների և բանկային վերահսկողության դեպարտամենտների վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2001 թ. փետրվարի 5-ի թիվ 27 որոշմամբ |
Հավելված 4
Ձև 5
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
_________________________________________________
(բորսայի անվանումը)
Թանկարժեք մետաղների ստանդարտացված ձուլակտորների առք ու վաճառքի գործառնությունների վերաբերյալ
___ ____________________ 200 թ.
Բորսային միջնորդի կազմակերպա-իրավական տեսակը |
Գործարքի տեսակը և ժամկետայ-նությունը |
Թանկարժեք մետաղ |
Լոտերի քանակը |
1 լոտի ծավալը |
1 գրամի գինը (ՀՀ դրամ) |
Ընդհանուր ծավալը |
Գործարքի գինը |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
Բորսայի նախագահ` ____________________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ` ____________________
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2001 թ. փետրվարի 5-ի թիվ 27 որոշմամբ |
Հավելված 4-ի Ձև 5-ի լրացման կարգը
Թիվ 5 հաշվետվությունը լրացվում է բորսայի կողմից յուրաքանչյուր սակարկությունից հետո:
«Բորսային միջնորդի կազմակերպաիրավական տեսակը» սյունակում լրացվում է գործարք իրականացնող համապատասխան միջնորդի կազմակերպաիրավական տեսակը` անկախ բրոքեր, բրոքերային գրասենյակ, բանկ:
«Գործարքի տեսակը և ժամկետայնությունը» սյունակում լրացվում են սփոթ, ֆյուչերս, սվոփ և միջազգային պրակտիկայում ընդունված գործարքների այլ տեսակները և դրանց իրականացման ժամկետը:
«Թանկարժեք մետաղ» սյունակում լրացվում են գործարքի առարկա հանդիսացող թանկարժեք մետաղի անվանումը` ոսկի, արծաթ, պլատին, պալլադիում կամ դրանց ISO կոդերը` համապատասխանաբար XAU, XAG, XPT, XPD:
«1 լոտի ծավալը» սյունակում լրացվում է սակարկվող ձուլակտորի քաշը, օրինակ` 1 կգ, 400 տրոյական ունցիա, 500 գրամ և այլն:
«Ընդհանուր ծավալը» սյունակը 4 և 5 սյունակների արտադրյալն է:
«Գործարքի գինը» սյունակում նշվում է տվյալ լոտի վաճառքից ստացված հասույթի գումար: