«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302354
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 136-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 18-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Շրջակա միջավայրի պահպանման և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար իրականացված կապիտալ ներդրումների մասին» Ձև թիվ 18-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնապահպանական օբյեկտների և կառույցների շինարարություն իրականացնող պատվիրատու կազմակերպությունների ֆինանսավորմամբ կատարված աշխատանքների ծավալների` ձև թիվ 18-ԿՇ պետական վիճակագրական հաշվետվությունում արտացոլման կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հաշվետվությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում շինարարական աշխատանքները ֆինանսավորող պատվիրատուները` առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, մարզպետարանները, քաղաքապետարանները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
2. Կապիտալ շինարարության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունները կազմվում և ներկայացվում են դրանցում նշված ժամկետներին և պարբերականությամբ: Նոր ստեղծված կազմակերպությունները վիճակագրական տեղեկությունը ներկայացնում են սկսած գրանցման օրից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների համար:
Հաշվետվություններում արտացոլվող ցուցանիշները ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանից հետո հաջորդ տարվա մարտի 5-ին:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՌԱՑԻՈՆԱԼ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ
4. Հաշվետվությունում արտացոլվում են ինչպես նոր կառուցվող, այնպես էլ գործող օբյեկտների համար իրականացվող միջոցառումները:
Կապիտալ ներդրումների և շինմոնտաժային աշխատանքների վերաբերյալ տվյալները լրացվում են ինչպես ընթացիկ տարում գործարկման ենթակա, այնպես էլ հաջորդ տարի փոխանցվող օբյեկտների շինարարության գծով:
01-42 տողերում արտացոլվում են պատվիրատուի կապիտալ ներդրումների հաշվին իրականացվող միջոցառումների վերաբերյալ տվյալները:
5. 01 տողում լրացվում են շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման միջոցառումների համար կատարված ընդհանուր կապիտալ ներդրումները և շինմոնտաժային աշխատանքները, որոնք 02-42 տողերում բաշխվում են ըստ առանձին ուղղությունների և ծախսերի:
6. 02 տողում լրացվում են ջրային ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման միջոցառումների գծով իրականացված կապիտալ ներդրումները, որոնց շարքին են դասվում.
ա) արտադրական և կոմունալ կեղտաջրերի մաքրման կայանները (03 տող),
բ) կայանների համալիրների մեջ չմտնող կեղտաջրերի մաքրման նախնական փուլի այլ կառույցները (12 տող),
գ) բալաստային և շերտային ջրերի մաքրման ափային կայանները (13 տող),
դ) մազութի ավելցուկների հավաքման սարքերը (14 տող),
ե) շրջանառու ջրամատակարարման համակարգերը (15 տող),
զ) ջրային ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման այլ միջոցառումները:
02 տողում լրացված կապիտալ ներդրումների և շինմոնտաժային աշխատանքների տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն հաշվետվության 03, 12, 13,14 և 15 տողերի համապատասխան ցուցանիշներին:
Հաշվետվության մեջ չեն ներառվում ջրի աղբյուրների սանիտարական-պաշտպանիչ գոտիների ստեղծման, ինչպես նաև կեղտաջրերն առանց մաքրելու ջրային ավազանները, գետերը, տեղափոխելու համար կառուցվող կոյուղիների համակարգերի վրա կատարված ծախսերը:
03 տողում լրացվում են արտադրական կոմունալ կեղտաջրերի մաքրման համար բոլոր կայանների գումարային տվյալները (կենսաբանական, ֆիզիկա-քիմիական և մեխանիկական), որոնք իրենց նշանակությամբ բաշխվում են 04, 05, 06, 07, 08 տողերում:
«Կայան» հասկացողության տակ անհրաժեշտ է հասկանալ կենսաբանական, ֆիզիկա-քիմիական կամ մեխանիկական մաքրման կառույցների համալիրը, որոնք անհրաժեշտ են կեղտաջրերի տեխնոլոգիական մաքրման համար` մինչև նորմատիվներով հաստատված մաքրության հասնելը:
Կայանի հզորությունը որոշվում է մեկ օրում մաքրման կառույցներով անցնող կեղտաջրերի ծավալով, որոնք իրականացնում են մաքրման վերջին փուլը (բոլոր կառույցներով մաքրման փուլերն անցած ջրի ծավալը հաշվի է առնվում միայն մեկ անգամ):
Հաշվետվություններում յուրաքանչյուր կայանի հզորությունը պետք է ցույց տրվի համաձայն դրանում վերջնական մաքրված ջրի ծավալի: Օրինակ. կենսաբանական կայանի հզորությունը որոշվում է միայն կենսաբանական մաքրում կատարող կառուցվածքների հզորությամբ:
Մաքրման կայանների վրա կատարված կապիտալ ներդրումները պետք է արտացոլվեն նախագծով նախատեսված համալիրի կազմի մեջ մտնող բոլոր կառույցների շինարարության համար, որոնք ապահովում են մաքրման բոլոր փուլերը:
Եթե ընդարձակման և վերափոխման հետևանքով ավելանում է կայանի նախագծային հզորությունը, ապա դրա ավելացումը և իրականացված կապիտալ ներդրումները նույնպես պետք է արտացոլվեն հաշվետվության համապատասխան տողերում:
Ֆիզիկա-քիմիական մաքրման կայանների մեջ մտնող մեխանիկական մաքրման կառույցները 07 տողում ցույց չեն տրվում:
03-10 տողերում չեն արտացոլվում.
ա) կայանների համալիրների կազմի մեջ չմտնող կենսաբանական, ֆիզիկա-քիմիական և մեխանիկական մաքրման առանձին կառույցները: Դրանց վերաբերյալ տվյալները արտացոլում են 02 և 12 տողերում,
բ) շրջանառու ջրամատակարարման համակարգերի մեջ մտնող մաքրման սարքերը: Դրանց վերաբերյալ տվյալներն արտացոլվում են 15, 16, ինչպես նաև 02 տողերում:
7. 03 տողից 09 տողում առանձնացնում են կենսաբանական, ֆիզիկա-քիմիական և մեխանիկական կեղտաջրերի մաքրման կայանների վերաբերյալ տվյալները, որոնք կառուցվում են մաքրման կայաններ չունեցող կազմակերպություններում:
8. 12 տողում արտացոլվում են կենսաբանական, ֆիզիկա-քիմիական և մեխանիկական մաքրման կայանների առանձին կառույցների վերաբերյալ տվյալները (պարզարաններ, նավթաորսիչներ, յուղաորսիչներ, չեզոքացման կայաններ, շլամի վնասազերծման սարքավորումներ և այլն):
9. 15 տողում հաշվի են առնվում փակ ցիկլով ջրամատակարարման համակարգերի վերաբերյալ տվյալները: Շրջանառու ջրի մաքրումն ապահովող մաքրման կայանները մտնում են այդ համալիրի կազմում, որպես դրանց բաղկացուցիչներ:
16 տողում առանձնացվում են շրջանառու ջրամատակարարման վերաբերյալ տվյալները:
10. 17 տողում արտացոլվում են մթնոլորտային օդը աղտոտումից պաշտպանող կառույցների շինարարության համար իրականացված կապիտալ ներդրումները:
Այդ կառույցների թվին են դասվում.
ա) գազերից թունավոր նյութերի վնասազերծման կայանները և սարքերը (18-21 տողեր). Արտանետվող գազերը վնասակար նյութերից մաքրման մեթոդների մշակման փորձնական արդյունաբերական կայանները և արտադրամասերը,
բ) կեղտաջրերի, ավտոմեքենաների կողմից արտանետված գազերի վնասակարության աստիճանի ստուգիչ կարգավորող կետերը,
գ) մթնոլորտային օդի աղտոտման վերահսկման ավտոմատ համակարգերի ստեղծման, մթնոլորտային օդի աղտոտման վերահսկման լաբորատորիաների կառուցման և սարքավորումների ձեռք բերման համար կատարված ծախսերը,
դ) մթնոլորտ արտանետումից անմիջապես առաջ մնացորդային գազերի վերամաքրման և այրման սարքավորումների ձեռք բերման և տեղադրման, ինչպես նաև ծխնելույզների շինարարության վրա կատարված ծախսերը,
ե) հեռացվող գազերի և նյութերի ուտիլավորման համար նախատեսված սարքավորումները (արտադրությունները),
զ) ատոմային էլեկտրակայանների և ջերմակայանների տարածքում մթնոլորտային օդի պահպանման միջոցառումների վրա կատարված ծախսերը,
է) օդային ավազանի պահպանման այլ կառույցները:
17 տողում լրացված կապիտալ ներդրումների և շինմոնտաժային աշխատանքների վերաբերյալ տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն 19 և 22 տողերի համապատասխան սյունակներում արտացոլված ցուցանիշներից:
17 տողում չեն լրացվում հետևյալ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները.
ա) վնասակար նյութերի որսման սարքերը և սարքավորումները, որոնք համարվում են հանքային հումքից պլանավորված արտադրանքի ստացմանը ծառայող տեխնոլոգիական սխեմաների բաղադրատարրեր,
բ) ծծմբաթթվի և այլ արտադրամասերը, որոնք ծառայում են գունավոր և սև մետալուրգիայի, քիմիայի և նավթաքիմիայի, էներգետիկայի և այլ ճյուղերի գործարաններից արտանետվող գազերից արտադրանքի ստացման համար մոխիրի հավաքման արտադրամասերը,
գ) աշխատատեղերում նորմալ սանիտարական-հիգիենիկ պայմանների ստեղծմանը ծառայող գազատարները, օդափոխիչները, օդափոխանակման և խտացման համակարգերը, սանիտարական պաշտպանիչ գոտին, գազերի լրացուցիչ այրման կառույցները և այլն:
17-21 տողերում արտացոլվում են գազամաքրման և փոշեորսման կայանների վերաբերյալ տվյալները:
Կապիտալ ներդրումները ցույց են տրվում ինչպես առանձին նախահաշիվներով նախատեսված, այնպես էլ կառուցվող արտադրամասի կամ օբյեկտի համալիրում նախատեսված կայանների համար:
Արտանետվող գազերից վնասակար նյութերի որսման և վնասազերծման սարքերը (18-21 տողեր) կարող է կազմված լինել մեկ կամ մի խումբ հաջորդաբար (զուգահեռ) միացված սարքավորումներից, ինչպես նաև օժանդակող սարքավորումներից և կոմունիկացիաներից, որոնք համարվում են տվյալ կայանքի անբաժանելի մասը:
Գազափոշեորսման սարքավորում է համարվում գազամաքրման կայանքի այն բաղադրիչը, որում կատարվում է հեռացվող գազերում և օդափոխանակման օդում պարունակվող կարծր, հեղուկ կամ գազային վնասակար նյութերի որսման գործընթաց: Գազափոշեորսման սարքավորումների թվին են դասվում փոշեստացման խցիկները, ժալյուզային փոշեորսիչները, ցիկլոնները, մարտկոցային ցիկլոնները, թելային, կտորից, կարկասային, հատիկային, կերամիկական, մետաղյա կերամիկական, էլեկտրական խոնավ և խոշոր ֆիլտրերը և այլն:
Առանձնահատուկ դեպքերում, եթե փչող մեքենայի ընտրությունն ուղղակիորեն կապված է գազեփոշեորսման ապարատի կողմից ստեղծվող դիմադրության հետ, այդ մեքենայի ձեռք բերման հետ կապված ծախսերը վերագրվում են նաև մթնոլորտային օդի պահպանմանը:
Եթե օդափոխանակման համակարգում տեղադրվում է գազափոշեորսման սարքավորում, ապա միայն այդ սարքավորումն է վերագրվում (նրա նորմալ աշխատանքն ապահովող բաղադրիչներով) մթնոլորտային օդի պահպանմանը, այլ ոչ թե օդափոխության ամբողջ համակարգը կամ օդափոխիչը:
20-21 տողերում առանձնացնում են հեռացվող գազերից վնասակար նյութերի որսման և վնասազերծման համար նախատեսված կայանների վերաբերյալ տվյալները:
11. 23 տողում արտացոլում են հողերի պահպանման և ռացիոնալ օգտագործման համար (բացի հողերի մելիորացիայից) կատարված կապիտալ ներդրումները, այդ թվում.
ա) ափերի ամրացման հակաէրոզիոն հիդրոտեխնիկական, հակահեղեղային, հակափլուզումային կառույցների (բացի ոռոգման և մելիորացիոն համակարգերից) շինարարությունը (24-26 տողեր),
բ) թեք լանջերի փուլ առ փուլ տեռասավորումը (27 տող),
գ) պաշտպանական անտառաշերտերի, ներառյալ դաշտապաշտպան անտառաշերտերի ստեղծումը (28 տող),
դ) խախտված հողերի վերականգնումը (30),
ե) հողերի պահպանմանը և ռացիոնալ օգտագործմանը վերաբերող այլ ծախսերը:
23 տողում բերված կապիտալ ներդրումների և շինմոնտաժային աշխատանքների տվյալները պետք է մեծ կամ հավասար լինեն 24, 25, 26, 27, 28 և 30 տողերի համապատասխան սյունակներում լրացված տվյալների ընդհանուր գումարից:
23, 24, 25 տողերում չեն արտացոլվում ոռոգման մելիորատիվ համակարգերի նախագծերում նախատեսված հակաէրոզիոն հիդրոտեխնիկական և հակահեղեղային կառույցների շինարարության վերաբերյալ տվյալները:
30 տողում լրացվում են վերափխրեցված հողերը և իրականացված կապիտալ ներդրումները:
12. 31 տողում լրացվում են անտառային ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման նպատակով կատարված կապիտալ ներդրումները, հակահրդեհային օբյեկտների (հակահրդեհային-քիմիական կայաններ, հակահրդեհային օբյեկտների շինարարությունը և այլն), ավիացիոն բազաների և դրանց համար հակահրդեհային տեխնիկայի ձեռք բերման, կենսաբանական կայանների և լաբորատորիաների շինարարության, անտառների, առողջարանների, քաղաքների, բնակավայրերի շուրջը կանաչ զանգվածների ստեղծման և բարեկարգման համար իրականացված կապիտալ ներդրումները:
13. 32 տողում արտացոլվում են հետևյալ նպատակների համար իրականացված կապիտալ ներդրումները.
ա) ձկնաբուծական կազմակերպությունների շինարարության,
բ) ձկնաբուծական-մելիորատիվ միջոցառումների իրականացման,
գ) գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ նշանակության ջրաբաշխիչներում, որոնք նախատեսված են ջրավազաններից ձկնային տնտեսության կարիքների համար ջուրը բաշխելուն, հիդրավլիկ, մեխանիկական կամ ֆիզիոլոգիական ձկնապաշտպանիչ համակարգերի շինարարության,
դ) ձկնային պահպանության մարմինների համար արագընթաց նավակների, նավակայանի շարժիչների, հատուկ բեռնատար և մարդատար ավտոմեքենաների, մոտոցիկլետների, ռադիոկայանների, ռադիոէլեկտրոնային սարքավորումների և տեխնիկական հագեցվածության այլ միջոցների ձեռք բերում, ինչպես նաև ծառայողական շենքերի և շինությունների շինարարության:
32-35 տողերում բերվում են նաև ձկան պաշարներին հասցված վնասների փոխհատուցման միջոցներով ձկնաբուծական կազմակերպությունների և ձկնաբուծական-մելիորատիվ օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները:
32 տողում չեն լրացվում ձկնորսական տնտեսությունների և կազմակերպությունների կողմից հետագա վաճառքի նպատակով ջրամբարներ և լճեր բաց թողնված ձկնկիթների աճեցման համար կատարված ծախսերը:
35 տողում լրացվում են ինչպես առանձին, այնպես էլ այլ ձկնապաշտպանիչ կառույցների կազմի մեջ ներառվող սարքավորումները (առանձին նախահաշիվներ ունեցող ձկնապաշտպանիչ սարքավորումների գծով):
Ջրաբաշխիչներում ձկնապաշտպանիչ սարքավորումներ են համարվում (35 տող) մեխանիկական, հիդրավլիկական, ֆիզիոլոգիական և այլ տեսակի սարքավորումները, որոնք նախատեսված են ձկնկիթների` ջրատնտեսական ցանցեր և ոռոգվող հողատարածքներ անցումն արգելակելուն:
Ձկնապաշտպանիչ սարքավորումներով անհրաժեշտ է սարքավորել ձկնատնտեսական նշանակություն ունեցող ջրավազաններից ջրի բաց թողնման արդյունաբերական, կոմունալ և գյուղատնտեսական նշանակության ջրաբաշխիչները:
14. 36 և 37 տողերում լրացվում են արտադրական թափոնների վերամշակումից հումքի կամ պատրաստի արտադրանքի ստացման կայանքների արտադրությունների և արտադրամասերի շինարարության վերաբերյալ տվյալները:
15. 38 և 39 տողերում արտացոլվում են հեղուկ և պինդ թունավոր արդյունաբերական կենցաղային և այլ թափոնների (բացի ռադիոակտիվ թափոններից) պահեստավորման ուտիլացման, վնասազերծման (այրման) շրջանային (մեծ քաղաքների համար` համաքաղաքային) օբյեկտների շինարարության վերաբերյալ տվյալները: Այստեղ լրացվում են նաև վերը նշված օբյեկտների համար նախատեսված սարքավորումների, արդյունաբերական և կենցաղային թափոնների տեղափոխման համար հատուկ մեքենաների ձեռք բերման վրա կատարված ծախսերը: Հաշվետվությունում չեն ներառվում չվնասազերծված և չմշակված թունավոր թափոնների թաղման պոլիգոնները:
16. 40 տողում արտացոլվում են.
ա) արգելավայրերում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար շենքերի և շինությունների, օժանդակ օբյեկտների, ճանապարհների, արգելապատնեշների շինարարության և սարքավորումների ձեռք բերման համար իրականացված կապիտալ ներդրումները,
բ) արգելավայրերում, ազգային պարկերում, կենսաբանական և կենդանաբանական այգիներում բնական էկոլոգիական համակարգերի պահպանմանը և վերականգնմանը ծառայող կառույցների շինարարության համար իրականացված կապիտալ ներդրումները,
գ) արգելավայրերի և այլ բնապաշտպանական տարածքների կազմակերպման համար հատուկ սարքավորումների, տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար և այլ միջոցառումների իրականացման նպատակով իրականացված կապիտալ ներդրումները:
17. 41 տողում լրացվում են.
ա) ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման բարելավման, հարստացման գործընթացում հիմնական բաղադրատարրերի անջատման և մետալուրգիական բաժանման ընթացքում բարելավման միջոցառումների (նախորդ տարիներին կուտակված թափոններից հիմնական բաղադրատարրերի լրացուցիչ անջատման համար նախատեսված կայանքներ, օգտակար բաղադրատարրեր պարունակող արտադրական թափոնների պահեստավորում, հիմնական բաղադրատարրերի անջատման բարելավման նպատակով օբյեկտների վերափոխում և տեխնիկական վերազինում, նոր տեխնոլոգիական սխեմաների մշակման համար նախատեսված փորձնական արդյունաբերական կայանքներ) համար իրականացված կապիտալ ներդրումները,
բ) հանքային հումքի համալիր օգտագործման նպատակով կատարված միջոցառումների (խառը հանածոներից թանկարժեք բաղադրատարրերի որսման կայանքներ, ներկայումս չօգտագործվող զուգահեռ արդյունահանվող օգտակար հանածոների պահեստավորում և այլն) համար իրականացված կապիտալ ներդրումները:
Վերը նշված միջոցառումների համար կատարված կապիտալ ներդրումները և գործարկված հզորությունները հաշվետվությունում ներառվում են միայն այն դեպքում, եթե դրանց շինարարությունն իրականացվում է հանքահումքում եղած բոլոր օգտակար բաղադրատարրերի անջատման համար նախագծով նախկինում չնախատեսված գործող օբյեկտներում:
Նույնանման կառույցների շինարարությունը, որոնք նախատեսված են նոր կառուցվող օբյեկտների համար հաշվետվությունում չեն ներառվում:
Գործող և նոր կառուցվող օբյեկտների սպասարկման համար նախատեսված կառույցների շինարարության դեպքում հաշվետվությունում ներառվում է միայն դրա այն մասը, որը սպասարկում է գործող օբյեկտներին:
Հանքային ռեսուրսների համալիր օգտագործման համար նախատեսված կառույցների թվին են դասվում գործող օբյեկտներում ստեղծվող կառույցները, համալիրները և արտադրամասերը, որոնք նախատեսված են.
ա) ընդերքից օգտակար հանածոների արդյունահանման ավելացման և հարստացման ու մետալուրգիական անջատման գործընթացում նախագծային ժամանակահատվածի փոքրացման համար,
բ) հանքահումքի համալիր օգտագործման և զուգահեռաբար հանդես եկող բաղադրատարրերի անջատման համար,
գ) արտադրության թափոնների պահեստավորման համար:
41 տողում արտացոլվում են ընդերքի պահպանման և հանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման համար կառուցվող բոլոր օբյեկտների գծով հզորությունները և կապիտալ ներդրումները:
Այս տողում արտացոլվում են նաև հետևյալ միջոցառումների իրականացման համար իրականացված ներդրումները.
ա) հիվանդությունների բուժման նպատակով հանքային և ստորերկրյա ջրերի օգտագործման ավելացման համար իրականացված կապիտալ ներդրումները,
բ) օգտակար հանածոների հանքավայրերը հրդեհներից պաշտպանելու և այդ նպատակով ձեռք բերված սարքավորումների վրա կատարված ծախսերը:
18. 42 տողում արտացոլվում են.
ա) վայրի կենդանիների բուծարանների և ֆերմաների շինարարության համար իրականացված կապիտալ ներդրումները,
բ) ավտոտնակների, արհեստանոցների, հիդրոտեխնիկական և այլ կառույցների շինարարության համար իրականացված կապիտալ ներդրումները,
գ) տրանսպորտային և կապի միջոցների ձեռք բերման համար իրականացված կապիտալ ներդրումները:
|
| |
Ծանոթություն - |
Հաշվետվությունը չի բերվում: |