ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2009 թվականի N 548-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 506-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 506-Ն որոշման 2-րդ կետում «1,000,000.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «1,150,000.0 հազ. դրամ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը Գյումրու քաղաքապետի կողմից առանց մրցույթի վարձակալությամբ հողամաս տրամադրելու մասին» N 328-Ն որոշման 2-րդ կետը «կադաստրային արժեքի» բառերից հետո լրացնել «ընդհանուր գումարից 55,770.0 հազ. դրամի» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|