ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
22 մարտի 2000 թվականի |
թիվ 57 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 186 ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համապատասխան մասնագետների հետ քննարկումների անցկացում, ինչպես նաև այլ երկրների արժութային օրենսդրությունների և դրանց զարգացման ընթացքի ուսումնասիրում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի նոյեմբերի 17-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում արժութային կարգավորումը և վերահսկողությունը» կանոնակարգ 8-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 186 որոշման 2-րդ կետով սահմանված հանձնարարականի կատարման ժամկետը երկարաձգել երկու ամսով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: