ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«23» դեկտեմբերի 2020 թվականի N 52-Ն
ՄԱՅԱԿՈՎՍԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, 8-րդ հոդվածի 7-րդ մասով, 14-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է .
1. Համայնքի վարչական տարածքում աղբահանությունը կազմակերպելու համար 2021 թվականի համար սահմանել աղբահանության վճարի դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Կողմ -6
ԱԶԱՏՅԱՆ ԼԵՌՆԻԿ ՎՈԼՈԴԻ ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՀԱԿ ԳԵՂԱՄԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ ԱՇՈՏ ՌԱԶՄԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԼԵՏԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ ՎԱՆԻԿԻ |
Դեմ-0
|
Ձեռնպահ-0
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 23 Գ. Մայակովսկի |
Հավելված ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 52-Ն որոշման |
Մայակովսկի համայնքում աղբահանության վճարի 2021 թվականի տեսակներն ու դրույքաչափերը
Հ/Հ |
Աղբահանության վճարի տեսակը |
Օրենքով նախատեսված առավելագույն դրույքաչափերը |
2021թ. նախատեսված դրույքաչափերը ՀՀ դրամ |
1. |
բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար` |
||
ա. |
ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար` կամ |
ամսական հիսունից մինչև չորս հարյուր ՀՀ դրամ |
ամսական 150 |
բ. |
ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
հինգից մինչև քսանհինգ ՀՀ դրամ |
5 |
2. |
Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում` ըստ շինության ընդհանուր մակերեսի` |
||
ա. |
առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
հիսունից մինչև հարյուր ՀՀ դրամ |
50 |
բ. |
հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
քսանից մինչև հիսուն ՀՀ դրամ |
20 |
գ. |
վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
տասնհինգից մինչև քսան ՀՀ դրամ |
15 |
դ. |
գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
երեքից մինչև տասնհինգՀՀ դրամ |
3 |
ե. |
արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` |
հինգից մինչև տասնհինգ ՀՀ դրամ |
5 |
2.1 |
Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ |
հիսունից մինչև հարյուր ՀՀ դրամ |
50 |
3. |
Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա»-ից «ե» պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է` |
||
ա. |
ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար` կամ |
երեք հազար ՀՀ դրամ |
3000 |
բ. |
ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ |
տասը հազար ՀՀ դրամ |
10000 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՎԱՀԱԳՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2021 թվական: