ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
2 փետրվարի 2000 թվականի |
թիվ 21 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԵՌԱՄՍՅԱ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ (4) ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի թիվ 35 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» եռամսյա պարբերականի հերթական համարի բովանդակությունը (կցվում է):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչության հրատարակչական բաժնին` սահմանված ժամկետում իրականացնել պարբերականի լույսընծայումը:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչության վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: