ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԵՂԵԳՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«19» հունվարի 2021 թվականի N 1-Ն
ԵՂԵԳՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի «ԵՂԵԳՆՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝
Եղեգնուտ համայնքի ավագանին որոշում է.
1. Եղեգնուտ համայնքի ավագանու 2020թ.-ի դեկտեմբերի 28-ի «Եղեգնուտ համայնքի 2021թ.-ի բյուջեն հաստատելու մասին» թիվ 24-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և շարադրել նոր խմբագրությամբ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ տասներորդ օրը:
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Աղաջանյան Գառնիկ |
|||
Գալստյան Սեյրան |
|||
Գրիգորյան Լիդիյա |
|||
Կարապետյան Գրիգոր |
|||
Պողոսյան Արթուր |
|||
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ս. Հակոբյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2021 թվական: