«վավերացնում եմ»
հայաստանի հանրապետության
նախագահ ռ. քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.
հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
29 հուլիսի 2004 թվականի n 1164-ն
«շահումով խաղերի եվ խաղատների մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին
«շահումով խաղերի և խաղատների մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով «շահումով խաղերի և խաղատների մասին» հայաստանի հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և «լիցենզավորման մասին» հայաստանի հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասերը` հայաստանի հանրապետության կառավարությունը որոշում է.
1. շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման, վերահսկողության և շահումով խաղերի, խաղատների կազմակերպիչների կողմից տեղեկություններ (հաշվետվություններ) ներկայացնելու համար հայաստանի հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունը վերապահել հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
2. հաստատել հայաստանի հանրապետության շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն հավելվածի:
3. հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին 5-օրյա ժամկետում` շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա տալու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, լիցենզիայի գործողության կասեցումը վերացնելու, լիցենզիայի գործողությունը դադարեցնելու և գործունեության իրականացման վայրը փոփոխելու մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը:
(3-րդ կետը փոփ. 12.05.05 N 625-Ն)
4. հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ (այդ թվում` տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում դրա մասին` փաստի արձանագրման պահից 5-օրյա ժամկետում տեղեկացնել հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
(4-րդ կետը փոփ. 12.05.05 N 625-Ն)
5. հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին`
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմին ներկայացված շահումով խաղերի ելակետային տվյալների (բացառությամբ այն դեպքերի, երբ ելակետային տվյալ է համարվում խաղասրահի մակերեսը) մասին տեղեկատվություն.
բ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկային մարմին ներկայացված շահումով խաղերի նոր ելակետային տվյալների (բացառությամբ այն դեպքերի, երբ ելակետային տվյալ է համարվում խաղասրահի մակերեսը), ինչպես նաև նախկինում ներկայացված ելակետային տվյալներում փոփոխություններ ներկայացնելու դեպքում 15-օրյա ժամկետում հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել դրանց մասին տեղեկատվություն:
6. ուժը կորցրած ճանաչել հայաստանի հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 29-ի «շահումով խաղերի և խաղատների մասին» հայաստանի հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» n 58 որոշումը:
հայաստանի հանրապետության |
ա. մարգարյան |
|
հավելված |
կ ա ր գ
հայաստանի հանրապետությունում շահումով խաղերի եվ խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման
1. սույն կարգով սահմանվում են հայաստանի հանրապետությունում շահումով խաղերի և խաղատների կազմակերպման գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները, շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիաների, այդ լիցենզիաներն ստանալու, գործունեության իրականացման վայրը փոփոխելու համար հայտերի և շահումով խաղերի մասին տվյալները ներկայացնելու ձևերը (nn 1, 2, 3, 4 և 5 ձևեր):
2. եթե նույն կազմակերպությունը նախատեսում է շահումով խաղերի կազմակերպման մեկից ավելի գործունեություն իրականացնել մեկ շինության ներսի տարբեր առանձնացված տարածքներում, և շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքներն ունեն հաճախորդի մուտքի համար նախատեսված (կահավորված, ձևավորված) մեկ ընդհանուր մուտք կամ իրար անմիջապես հարակից են, ապա շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքները դիտվում են որպես մեկ խաղասրահ:
3. հայտատուն լիցենզիա ստանալու համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն n 3 ձևի, որտեղ նշվում են`
ա) հայտատուի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը և հայտատուի պետական գրանցման համարը,
բ) խաղասրահի անվանումը,
գ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը (շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
(3-րդ կետը լրաց. 10.01.13 N 10-Ն)
4. լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
բ) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,
գ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),
դ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,
ե) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները,
զ) շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի (ընդ որում, N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն:),
է) հայաստանի հանրապետության կառավարությանն առընթեր հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պետական ծառայության համապատասխան տարածքային մարմնի կողմից տրված` հայտատուի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին տեղեկանքը` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,
ը) (ենթակետն ուժը կորցրել է 12.05.05 N 625-Ն),
թ) շահումով` խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից,
ժ) անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:
(4-րդ կետը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, խմբ. 04.07.12 N 860-Ն, խմբ., լրաց. 02.05.13 N 462-Ն)
5. հայտատուն գործունեության իրականացման վայրի փոփոխման համար լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն n 5 ձևի, որտեղ նշվում են`
ա) հայտատուի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և նոր գործունեության իրականացման վայրերը և հայտատուի պետական գրանցման համարը,
բ) լիցենզիայի համարը և տալու ամսաթիվը,
գ) խաղասրահի անվանումը,
դ) հայտին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
(5-րդ կետը լրաց. 10.01.13 N 10-Ն)
6. գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,
բ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),
գ) Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,
դ) շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված ու հաստատված` հայտատուի կառավարման համապատասխան մարմնի կողմից,
ե) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի, եթե փոփոխվելու են n 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները: Ընդ որում, եթե N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալները փոփոխվել են, ապա N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն,
զ) անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:
(6-րդ կետը խմբ. 04.07.12 N 860-Ն, խմբ., լրաց. 02.05.13 N 462-Ն)
7. եթե շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի կողմից շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների կամ լրացումների արդյունքում փոփոխվելու են n 4 ձևում նշված` շահումով խաղերի մասին ներկայացված տվյալները, ապա կազմակերպիչը ներկայացնում է նաև շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները և շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի: Ընդ որում, եթե N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալները փոփոխվել են, ապա N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն:
(7-րդ կետը լրաց. 02.05.13 N 462-Ն)
8. Եթե ներկայացված շահագործման համար նախատեսված մեքենայացված խաղերի ծագման սերտիֆիկատների պատճենների համաձայն առկա է այնպիսի մեքենայացված խաղ (խաղեր) և (կամ) խաղասեղան (խաղասեղաններ), որի վրա բացակայում է սերիական համարը, ապա լիազոր մարմնի կողմից լիցենզիան հայտատուին տրամադրվելուց հետո, ինչպես նաև N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին տվյալների փոփոխման դեպքում 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի լիցենզավորման պայմանների և պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման աշխատողի կողմից այդ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի վրա փակցվում է պիտակ, որտեղ նշվում է հերթական անհատական համարը, և այն ստորագրվում է այդ աշխատողի կողմից: Դրանից հետո տվյալ մեքենայացված խաղի և (կամ) խաղասեղանի ծագման սերտիֆիկատի հետնամասում նշվում է այդ մեքենայացված խաղին և (կամ) խաղասեղանին տրված հերթական անհատական համարը, որի դիմաց ստորագրում են լիազոր մարմնի լիցենզավորման պայմանների և պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնող ստորաբաժանման աշխատողը և կազմակերպության տնօրենը: Ստորագրություններով հաստատված հերթական անհատական համարը կնքվում է այդ կազմակերպության կնիքով (կնիքի առկայության դեպքում):
(8-րդ կետը խմբ. 02.05.13 N 462-Ն)
9. հայտի մերժման կամ բավարարման դեպքում` լիազոր մարմին ներկայացված փաստաթղթերը չեն վերադարձվում:
10. Լիցենզիա, լիցենզիայի և ներդիրի կրկնօրինակներն ստանալու, լիցենզավորված անձի դիմումի համաձայն լիցենզիայի գործողության կասեցման և լիցենզիայի գործողության դադարեցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային համակարգի միջոցով` սույն կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը լրաց. 31.03.11 N 317-Ն)
11. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետի «գ», «դ» և «ժ» կամ 6-րդ կետի «բ», «գ» և «զ» ենթակետերով սահմանված փաստաթղթերն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` խաղասրահի` քաղաքային համայնքների սահմաններից դուրս, ինչպես նաև Ծաղկաձորի, Ջերմուկի, Սևանի, Մեղրիի համայնքների վարչական սահմաններում գտնվելու, հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում,
բ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` հյուրանոցի, մոթելի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(11-րդ կետը լրաց. 04.07.12 N 860-Ն, խմբ. 02.05.13 N 462-Ն)
հայաստանի հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
մ. թոփուզյան |
տրված է |
ձև 1
գրանցման համարը _____________________ կազմակերպության անվանումը ______________ |
շխ - _________________________ |
__________________________________ կազմակերպության գտնվելու վայրը ___________ |
_________________________ |
__________________________________ գործունեության իրականացման վայրը __________ |
_________________________ |
__________________________________ տրված է ____________________________ |
___ ___________ 200 թ. |
գործողության ժամկետը __________________ |
անժամկետ |
տրված է |
ձև 2
գրանցման համարը _____________________ կազմակերպության անվանումը ______________ |
խտ - _________________________ |
__________________________________ կազմակերպության գտնվելու վայրը ___________ |
_________________________ |
__________________________________ գործունեության իրականացման վայրը __________ |
_________________________ |
__________________________________ տրված է ____________________________ |
___ ___________ 200 թ. |
գործողության ժամկետը __________________ |
անժամկետ |
հայաստանի հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարություն |
ձև 3
հ ա յ տ
q շահումով խաղի կազմակերպման լիցենզիա ստանալու մասին
q
խաղատան կազմակերպման լիցենզիա ստանալու մասին
Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և հայտատուի պետական գրանցման համարը |
__________________________________ __________________________________ |
հայտատուի գտնվելու վայրը | __________________________________ __________________________________ |
հայտատուի գործունեության իրականացման վայրը |
__________________________________ __________________________________ |
խաղասրահի անվանումը | __________________________________ __________________________________ |
հեռախոսահամարը |
__________________________________ |
հայտին կից ներկայացնում եմ`
1. | (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն) | |
2. |
պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին _________________________ |
q |
3. |
|
q |
4. | շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները _____________________________ |
q |
5. |
շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի ___________________________ _________________________________________________________________ |
q |
6. |
Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ |
q |
7. |
տարածքային հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մարմնի կողմից տրված տեղեկանքը դիմողի հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների պարտավորությունների մասին` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ ______________________________ |
q |
8. |
(կետն ուժը կորցրել է 12.05.05 N 625-Ն) | |
9. | շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից ________________________ |
q |
10. | Անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը |
q |
սույնով հայտնում եմ նաև, որ «լիցենզավորման մասին» հայաստանի հանրապետության առդիր` թերթ: |
ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են, (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) | |
| |
____ _______________ 200 թ. |
(ձևը լրաց., փոփ. 12.05.05 N 625-Ն, փոփ. 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, խմբ. 04.07.12 N 860-Ն, փոփ. 10.01.13 N 10-Ն, խմբ., լրաց. 02.05.13 N 462-Ն)
ձև 4
տվյալներ
շահումով խաղերի մասին
nn |
տվյալներ խաղասեղանների մասին | ||||
ծագման սերտիֆիկատի |
տեսակները |
մոդելը |
ծածկագիրը |
սերիական | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
... |
|
|
|
|
|
nn |
տվյալներ խաղային սարքավորումների մասին | ||||
ծագման սերտիֆիկատի |
տեսակները |
մոդելը |
ծածկագիրը |
սերիական | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
11. |
|||||
12. |
|||||
13. |
|||||
14. |
|||||
15. |
|||||
16. |
|||||
17. | |||||
18. | |||||
19. | |||||
20. | |||||
... |
|
|
|
|
|
ն երկայացված տվյալները ճիշտ են,որի համար ստորագրում եմ` ______________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) |
____ _______________ 200 թ. |
|
(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
հայաստանի հանրապետության ֆինանսների եվ էկոնոմիկայի նախարարություն |
ձև 5
հ ա յ տ
գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին
Հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և հայտատուի պետական գրանցման համարը
__________________________________
__________________________________
հայտատուի գտնվելու վայրը
__________________________________
__________________________________
հայտատուի գործունեության
իրականացման նոր վայրը
__________________________________
__________________________________
Լիցենզիայի համարը և
այն տալու ամսաթիվը
__________________
___________________________ 200 թ.
խաղասրահի անվանումը
__________________________________
__________________________________
հեռախոսահամարը
__________________________________
ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ`
1. | Պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին _________ | q |
2. |
|
q |
3. |
Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ |
q |
4. | շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից ________________________ |
q |
5. |
շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները _____________________________ |
q |
6. | շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն n 4 ձևի ___________________________ |
q |
7. | Անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը | q |
առդիր` թերթ:
ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են, (անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը) | |
| |
____ _______________ 200 թ. |
(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, խմբ. 04.07.12 N 860-Ն, փոփ. 10.01.13 N 10-Ն, խմբ., լրաց. 02.05.13 N 462-Ն)
(հավելվածը փոփ. լրաց. 12.05.05 N 625-Ն, փոփ. 17.02.11 N 140-Ն, լրաց. 31.03.11 N 317-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն, խմբ., լրաց. 04.07.12 N 860-Ն, լրաց., փոփ. 10.01.13 N 10-Ն, խմբ., լրաց. 02.05.13 N 462-Ն)