«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հունիսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004156
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մայիսի 2004 թ. |
N 126-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2004-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվելիք հուշադրամների թեմաների ցանկը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2004-2005 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը և հուշադրամների չափանիշները` համաձայն հավելված 2-ի (կցվում է):
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների վարչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել հուշադրամների ուրվագծերի ընտրության և հուշադրամների հատման ու մատակարարման մրցութային պայմանները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԵԼԻՔ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Անվանի անհատներ, հայտնի դեմքեր
1.1 Մշակույթի, արվեստի և գիտության գործիչներ
1.2 Քաղաքական, պետական, հասարակական և եկեղեցական գործիչներ
2. Պատմություն
2.1 Հայոց պատմություն
2.2 Հայ մշակույթի պատմություն
3. Հայկական մշակույթ և արվեստ
3.1 Կերպարվեստ, քանդակագործություն
3.2 Թատրոն, կինո
3.3 Գրականություն
3.4 Երաժշտություն
4. Գիտություն և տեխնիկա
5. Ճարտարապետություն
5.1 Եկեղեցական ճարտարապետություն
5.2 Քաղաքացիական կառույցներ և հուշարձաններ
6. Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ
7. Բնաշխարհ
7.1 Հանքանյութեր
7.2 Տեսարժան վայրեր
8. Սպորտ
Հավելված 2
Հաստատված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2004-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
2004 թ.
1. Արշիլ Գորկու 100-ամյակ (ոսկի)
2. Գանձասար (արծաթ)
3. 2006 թ. ֆուտբոլի աշխարհի գավաթ (արծաթ)
4. Չնախատեսված թողարկում
ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Հուշադրամի անվանումը | Անվա- նական արժեքը |
Մետաղը և հարգը | Քաշը (գրամ) | Տրամա- գիծը (մմ) |
Դրամաշուրթը | Որակը | Տպաքա- նակը (հատ) |
Արշիլ Գորկու 100-ամյակ |
10.000 դրամ | Ոսկի, 999օ |
8,6 | 22,0 | Ատամ- նավոր |
Պրուֆ | 1000 |
Գանձասար | 100 դրամ | Արծաթ, 999օ |
31,1 | 38,0 | Ատամ- նավոր |
Պրուֆ | 500 |
2006 թ. ֆուտբոլի աշխարհի գավաթ | 100 դրամ | Արծաթ, 925օ |
28,28 | 38,61 | Հարթ | Պրուֆ | Մինչև 50.000 |
2005 թ.
1. Մարտիրոս Սարյանի 125-ամյակ (ոսկի)
2. Անանիա Շիրակացու 1400-ամյակ (արծաթ)
3. Չնախատեսված թողարկում
ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Հուշադրամի անվանումը | Անվանական արժեքը | Մետաղը և հարգը | Քաշը (գրամ) | Տրամա- գիծը (մմ) | Դրամա- շուրթը |
Որակը | Տպաքա- նակը (հատ) |
Մարտիրոս Սարյանի 125- ամյակ |
10.000 դրամ | Ոսկի, 999օ |
8,6 | 22,0 | Ատամնավոր | Պրուֆ | 1000 |
Անանիա Շիրակացու 1400-ամյակ |
100 դրամ | Արծաթ, 925օ |
31,1 | 40,0 | Ատամնավոր | Պրուֆ | 500 |