ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2008 թվականի N 1067-Ա
ՄԱՐԱԼԻԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հ. Շահինյան փողոցում գտնվող` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնօրինության` 2302324 դրամ հաշվեկշռային արժեքով և 233.74 քառ. մետր մակերեսով վարչական շենքն ու դրա սպասարկման համար հատկացված 0.13 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ` գույք) հետ վերցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել Մարալիկի քաղաքային համայնքին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների իրականացումից հետո մեկամսյա ժամկետում Մարալիկի քաղաքապետի հետ համատեղ իրականացնել նվիրատվության պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են կատարման` Մարալիկի քաղաքապետարանի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|