«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 օգոստոսի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 05004218
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 oգոստոսի 2004 թ. |
N 188-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել օֆշորային տարածքների ցանկը՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի օգոստոսի 12-ի «Բանկային վերահսկողության նպատակով օֆշորային տարածքների ցանկը հաստատելու մասին» թիվ 282 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված 1
ՕՖՇՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՑԱՆԿ
1. Անթիլյան կղզիներ (Նիդերլանդներ)
2. Անգիլյա կղզի (Անգուիլա)
3. Անտիգուա կղզի (Անտիգուա և Բարբուրդա)
4. Արուբա
5. Անդորայի Իշխանություն
6. ԱՄՆ (Վիրջինյան կղզիներ, Պուերտո Ռիկոյի Համագործակցություն, Դելավեր և Վայոմինգ նահանգներ)
7. Արգենտինա
8. Ալբանիա
9. Բահրեյնի Պետություն
10. Բարբադոս
11. Բրիտանական Վիրջինյան կղզիներ
12. Բրունեյ-Դարուսսալամ Պետություն
13. Բահամյան կղզիների Համագործակցություն
14. Բերմուդյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
15. Բելիզ
16. Բոսնիա
17. Բիրմա (Մյանմար)
18. Գրենադա
19. Գուամ
20. Գվադելուպ
21. Գվիանա (Ֆրանսիա)
22. Գայանա (Գայանայի Կոոպերատիվ Հանրապետություն)
23. Դուբլին, Շենոն (Իռլանդիա)
24. Դուբայ (Դուբայի Իշխանություն, Միացյալ Արաբական Էմիրություններ)
25. Դոմինիկայի Համագործակցություն (Դոմինիկա կղզի)
26. Դոմինիկյան Հանրապետություն (Հաիթի կղզի)
27. Թերքս և Կայքոս կղզիներ (Մեծ Բրիտանիա)
28. Թոնգա Թագավորություն
29. Թանժեր
30. Թաիթի
31. Թաիլանդ (Բանգկոկի միջազգային բանկային տարածքներ)
32. Ինդոնեզիա
33. Իսրայել
34. Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
35. Լաբուան կղզի (Մալայզիա)
36. Լիբերիայի Հանրապետություն
37. Լիխտենշտեյնի Իշխանություն
38. Խորվաթիա
39. Կայմանյան կղզիներ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
40. Կոստա Ռիկայի Հանրապետություն
41. Կիպրոսի Հանրապետություն
42. Կոլումբիայի Հանրապետություն
43. Կուբա
44. Հոնգկոնգ, Սյանգան (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն)
45. Հարավային Գեորգիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ (Միացյալ Թագավորության տարածք)
46. Հերցեգովինա
47. Ճապոնիա (Ճապոնիայի օֆշորային շուկա)
48. Ճամայկա
49. Մաքաո (Աօմին) (Պորտուգալական տարածք)
50. Մալթայի Հանրապետություն
51. Մալդիվյան Հանրապետություն
52. Մոնակոյի Իշխանություն
53. Մեն կղզի (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
54. Մադեյրա կղզի (Պորտուգալական տարածք)
55. Մարշալյան կղզիներ (Մարշալյան կղզիներ Հանրապետություն)
56. Մավրիկիայի Հանրապետություն
57. Մոնթսերրաթ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
58. Մարիանյան կղզիներ
59. Միկրոնեզիա
60. Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն
61. Մակեդոնիա
62. Մարտինիկա
63. Նաուրույի Հանրապետություն
64. Նիուե կղզի (Նիուեի Հանրապետություն)
65. Նիգերիա
66. Շվեյցարիայի Համադաշնություն
67. Շրի Լանկա
68. Չագոս կղզի (Բրիտանական տարածք, Հնդկական օվկիանոս)
69. Չեռնոգորիայի Հանրապետություն
70. Պանամայի Հանրապետություն
71. Պուերտո Ռիկո
72. Պալաու (Բալաու) Հանրապետություն
73. Ջիբրալթար (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
74. Ջերսի և Հերնսի կղզիներ, Սարկ (Միացյալ Թագավորությունից կախյալ տարածք)
75. Ջիբութիի Հանրապետություն
76. Սամոայի Անկախ Պետություն
77. Սինգապուրի Հանրապետություն
78. Սենթ Քիթս և Նեվիս Դաշնություն
79. Սենթ Լուսիա կղզի (Սենթ Լուսիա)
80. Սենթ Վինսենթ կղզի (Սենթ Վինսենթ և Գրենադիններ)
81. Սեյշելյան կղզիներ Հանրապետություն
82. Սան Մարինոյի Հանրապետություն
83. Սուրինամ
84. Վանուատուի Հանրապետություն
85. Վեստ Ինդիա (Միացյալ Թագավորության տարածք)
86. Տրինիդադի և Տոբագոյի Հանրապետություն
87. Ուրուգվայ
88. Քուկի կղզիներ (Նոր Զելանդիա)
89. Քամպիոնե
90. Ֆիջի Անկախ Դեմոկրատական Հանրապետություն
91. Ֆիլիպիններ