ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2012 թվականի N 671-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում անապահով ընտանիքներին մատակարարվող բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 335-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանում, 4-րդ կետով հաստատված կարգի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում, բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման կտրոնի ձևի վերնագրում և տեքստում «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը» բառերով.
2) 1-ին կետում «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2012 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող անապահով ընտանիքներից» բառերը փոխարինել «2011 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազ սպառող ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներից (այսուհետև՝ անապահով ընտանիքներ)» բառերով.
3) 1-ին կետում, 4-րդ կետով հաստատված կարգի 3-րդ և 4-րդ կետերում, բնական գազի սակագնի մասնակի փոխհատուցման տրամադրման կտրոնի ձևի վերնագրում և տեքստում «300 խոր. մետր» բառերը փոխարինել «յուրաքանչյուր հաշվարկային տարում 300 խոր. մետր» բառերով.
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` պարբերաբար՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 28-ը «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել անապահով՝ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների ցուցակները` ըստ բնակության վայրերի (համայնքների):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հունիսի 1 Երևան |
|