«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 60302357
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 օգոստոսի 2002 թ. |
N 113-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐԳԵՐԻ ԵՎ ԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 8-ԳՆՈՒՄ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Հաշվետվություն մրգերի և բոստանային մշակաբույսերի գնումների մասին» Ձև թիվ 8-գնում (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն թիվ 1 հավելվածի:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐԳԵՐԻ ԵՎ ԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 8-ԳՆՈՒՄ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 8-գնում (ամսական) հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվությունները լրացվում են գյուղատնտեսական մթերքի և հումքի գնումներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, միայն հանրապետությունում արտադրված ծավալներից գնված գյուղատնտեսական մթերքի համար, հաշվետվության ձևերի վրա նշված ժամկետներին և պարբերականությամբ:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. «Գնվել է կորիզավոր պտուղներ, ընդամենը»՝ թիվ 01 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված կորիզավոր պտուղների (դեղձ, ծիրան, սալոր, բալ, կեռաս և այլն) քանակը և արժեքը:
6. «Գնվել է հնդավոր պտուղներ, ընդամենը»՝ թիվ 03 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված հնդավոր պտուղների ( խնձոր, տանձ, սերկեֆիլ և այլն ), քանակը և արժեքը:
7. «Գնվել են հատապտուղներ, ընդամենը»՝ թիվ 05 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված մշակվող հատապտուղների (ելակ, գետնամորի, հաղարջ, մասուր, մորի, չիչխան և այլն ) քանակը և արժեքը:
8. «Գնվել են մերձարևադարձային պտուղներ՝ խուրմա, նուռ, թուզ և այլն, առանց ցիտրուսայինների, ընդամենը»՝ թիվ 07 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված մերձարևադարձային պտուղների քանակը և արժեքը:
9. «Գնվել է՝ խաղող, ընդամենը»՝ թիվ 09 տողի, թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված խաղողի քանակը և արժեքը:
10. «Գնվել են՝ չոր մրգեր, ընդամենը»՝ թիվ 11 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված չոր մրգերի (չորացրած՝ խնձոր, տանձ, ծիրան, բալ, սալոր, խաղող և այլն) քանակը և արժեքը:
11. «Գնվել են՝ բոստանային մշակաբույսեր, ընդամենը»՝ թիվ 13 տողի թիվ 1 և 2 սյունակներում լրացվում են հաշվետու ժամկետում գնված բոստանային մշակաբույսերի (ձմերուկ և սեխ) քանակը և արժեքը:
12. «որից` առևտրային կազմակերպություններից»՝ թիվ 02, 04, 06, 08, 10, 12, 14 տողերի 1 և 2 սյունակներում լրացվում են առևտրային կազմակերպություններից գնված գյուղատնտեսական մթերքի (ըստ տեսակների) քանակը և արժեքը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ |
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի | |
Ում է ներկայացվում (անվանումը)______________________
Ով է ներկայացնում (անվանումը)______________________
___________________________________________
Հիմնադիրները (մասնակիցները)** □ 1 □ 2 □ 3 □ 4
1. պետություն 2.համայնք 3. իրավաբանական անձ 4. քաղաքացի
Օտարերկրյա մասնակցի առկայության դեպքում անհրաժեշտ է
Կազմակերպական-իրավական ձևը _______________ □
ծածկագիրը՝* I_I_I_I
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________ ծածկագիրը՝* I_I_I_I
Իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցման համարը*
I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը * _I_I_I_I_I_I_I
Մարզը ________________________________ I_I_I
Գտնվելու վայրը_________________________________
*) Լրացվում է իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից **) Մի քանի հիմնադրի (մասնակցի) դեպքում նշումները կատարվում |
Ձև N 8-գնում Հաստատված է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի _09__օգոստոսի 2002 թ. թիվ __113-Ն ___ որոշմամբ
Ներկայացվում է՝
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն կամ տարածքային բաժանմունք Ներկայացնում են՝ իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, գյուղական և քաղաքային համայնքները
Հաշվետվության ներկայացման
ժամկետը՝
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 3-ին: |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները և տեղեկատվությունը սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄՐԳԵՐԻ ԵՎ ԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
առ ____ __________ 200__թ
|
Տողի |
Աճողական, տարվա սկզբից | |
քանակը, |
արժեքը, | ||
Ա |
Բ |
1 |
2 |
Գնվել են կորիզավոր պտուղներ, ընդամենը |
01 |
|
|
որից՝ առևտրային կազմակերպություններից |
02 |
|
|
Գնվել են հնդավոր պտուղներ, ընդամենը |
03 |
|
|
որից՝ առևտրային կազմակերպություններից |
04 |
|
|
Գնվել են հատապտուղներ, ընդամենը |
05 |
|
|
որից՝ առևտրային կազմակերպություններից |
06 |
|
|
Գնվել են մերձարևադարձային պտուղներ՝ խուրմա, նուռ, թուզ և այլն, առանց ցիտրուսայինների, ընդամենը |
07 |
|
|
որից՝ առևտրային կազմակերպություններից |
08 |
|
|
Գնվել է՝ խաղող, ընդամենը |
09 |
|
|
որից՝ առևտրային կազմակերպություններից |
10 |
|
|
Գնվել են՝ չոր մրգեր, ընդամենը |
11 |
|
|
որից՝ առևտրային կազմակերպություններից |
12 |
|
|
Գնվել են՝ բոստանային մշակաբույսեր, ընդամենը |
13 |
|
|
որից՝ առևտրային կազմակերպություններից |
14 |
|
|
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը*) (15) __ ______ մարդ *) լրացնում են միայն իրավաբանական անձինք և հիմնարկները | |
____ ________________ 200 թ. | Ղեկավար՝ _______________________ |
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |