ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2000 թվականի թիվ 173
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 80 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգում» կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1.1. 1-ին կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգը սահմանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից արտարժույթների և թանկարժեք մետաղների (բանկային ստանդարտ ձուլակտորներ) նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքների սահմանման մեխանիզմը».
1.2. 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային, առք ու վաճառքի փոխարժեքները, ինչպես նաև թանկարժեք մետաղների` ոսկու, արծաթի և պլատինի (բանկային ստանդարտ ձուլակտոր) նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի կողմից: Ընդ որում, նախագահի բացակայության դեպքում (որևէ հիմքով կամ պատճառով) սույն կետում նշված փոխարժեքները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի կամ խորհրդի ավագ անդամի կողմից».
1.3. 5-րդ կետում «Այլ արտարժույթների & » բառերից հետո ավելացնել «բացի ԱՄՀ-ի հատուկ փոխառության իրավունքներից (SDR)» արտահայտությունը.
1.4. 5-րդ կետից հետո ավելացնել 6-րդ և 7-րդ կետեր` հետևյալ բովանդակություններով (վերահամարակալելով հաջորդող հոդվածները).
«6. SDR/AMD փոխարժեքը սահմանվում է յուրաքանչյուր ամիս և SDR-ով գործարք կատարելիս` ԱՄՀ -ից ստացված հաղորդագրությունների հիման վրա:
7. Ոսկու, արծաթի և պլատինի նկատմամբ ՀՀ դրամի հաշվարկային կրոս-փոխարժեքները սահմանվում են` հիմք ընդունելով Reuters ինֆորմացիոն համակարգից ստացված Լոնդոնի միջբանկային շուկայի (London Interbank Fixing) նախորդ օրվա առավոտյան փոխարժեքները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: