ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2012 թվականի N 1599-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» N 1699-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 50.34-րդ կետի երկրորդ պարբերությունը «կամ փոխադրում են նման հաշմանդամների» բառերից հետո լրացնել «կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա» բառերով.
2) 55.20-րդ և 55.21-րդ կետերում «նրանց» բառը փոխարինել «1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) N 1 ձևում «Արգելող նշաններ» գլխի «Նշանների ազդեցությունը չի տարածվում» բաժնի երրորդ պարբերությունում «կամ» բառից հետո «նրանց» բառը փոխարինել «1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա» բառերով.
2) N 3 ձևի տասներեքերորդ պարբերությունը «հաշմանդամներ» բառից հետո լրացնել «կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 21 Երևան |
|