ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հուլիսի 2012 թվականի N 930-Ն
ԵՐԵՎԱՆԻ «Ա. ՄՌԱՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 25 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ՝
1) «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել՝
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.
3) «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխությունների կատարումը` կազմակերպության միջոցների հաշվին.
4) «Երևանի N 81 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Երևանի Ա. Մռավյանի անվան N 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանրակրթական ծրագրերով աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշմամբ հաստատված ավագ և հիմնական դպրոցների ցանկի 112-րդ կետը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 30 Երևան |