Գլխավոր տեղեկություն
Номер
N 2100-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2003-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.01.29/6(241) Հոդ.99
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.12.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.12.2002
Дата вступления в силу
30.01.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2100-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԻՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի առնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 28
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2100-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԻՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԱԽԿԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՇՆՈՐՀՎԱԾ ԴԱՍԱՅԻՆ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի առնելու կարգը:

2. Մաքսային ծառայողին մաքսային ծառայության հատուկ կոչում շնորհելիս մաքսային ծառայողի նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի է առնվում, եթե այն բարձր չէ մաքսային ծառայության տվյալ պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից:

3. Մաքսային ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն հատուկ կոչումից բարձր կոչում ունենալու դեպքում մաքսային ծառայողի նախկին ծառայության վայրում շնորհված դասային, հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի առնելով՝ մաքսային ծառայողին շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխան առավելագույն հատուկ կոչում:

Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումները (դասային կոչումները) հավասարապես համապատասխանում են մաքսային ծառայության հատուկ կոչումներին:

4. Մաքսային ծառայության տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն հատուկ կոչումից բարձր կոչում ունենալու դեպքում մաքսային ծառայողի նախկին ծառայության վայրում շնորհված հատուկ կամ զինվորական կոչումը հաշվի առնելով՝ մաքսային ծառայողին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հայեցողությամբ կարող է շնորհվել տվյալ պաշտոնին համապատասխան առավելագույն հատուկ կոչումից բարձր կոչում (բացառությամբ մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչման), եթե տվյալ պաշտոնի հիմնական նկարագիրը (անձնագիրը) համապատասխանում է նախկին աշխատանքի կամ ծառայության վայրի պաշտոնի նկարագրին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան