Գլխավոր տեղեկություն
Номер
N 22
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (10.06.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Արտոնագրային վարչություն
Дата принятия
10.06.1996
Дата подписания
10.06.1996
Дата вступления в силу
10.06.1996

Հաստատված է
Հայարտոնագրի 1994 թ.
հունվարի 27-ի 
N 3 հրամանով


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996 թ. հունիսի 10-ի
N 22 հրամանով

 

 

 

 

Կ Ա Ր Գ

ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 1995թ. դեկտեմբերի 18-ի N 350 որոշմամբ հաստատված ՀՀ արտոնագրային վարչության կանոնադրության 2-րդ կետի համաձայն գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի (այսուհետև` լիցենզի օբյեկտ) օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրերի (այսուհետև` լիցենզային պայմանագիր) քննարկումն ու գրանցումն իրականացնելու համար:

2. Լիցենզային պայմանագրերը կարող են կնքվել տվյալ լիցենզի օբյեկտի արտոնագրային հայտի ներկայացման օրվանից սկսած արտոնագրի գործողության ողջ ժամկետում:

3. Լիցենզային պայմանագրի գրանցումը կատարվում է պատշաճ ձևով լրացված և լիցենզատուի ու լիցենզառուի կողմից ստորագրված դիմումի հիման վրա (ձևը կցվում է), որը ներկայացվում է Հայարտոնագիր:

Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակության հիմնական վայր ունեցող քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները լիցենզային պայմանագրի գրանցման հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում Հանրապետությունում հիմնական բնակության կամ գտնվելու վայր ունեցող և իրենց գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) լիցենզային պայմանագրի պատճենը.

բ) պայմանագրի գրանցման համար սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ

գ) լիազորագիրը, եթե կողմը ներկայացված է Հայարտոնագրում գրանցված հավատարմատարի միջոցով:

4. Լիցենզային պայմանագրի գրանցման մասին դիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում Հայարտոնագիրը ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 3-րդ կետի պահանջներին և անհամապատասխանության դեպքում ծանուցագիր է ուղարկում կողմերին` բացակայող կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում լիցենզային պայմանագրի գրանցման դիմումը համարվում է չտրված:

5. Սույն կարգի 3-րդ կետի պայմաններին բավարարելու դեպքում դիմումը Հայարտոնագրի կողմից ընդունվում է քննարկման, և մեկամսյա ժամկետում որոշում է կայացվում գրանցման վերաբերյալ:

6. Դիմումի քննարկման ընթացքում ստուգվում է`

ա) լիցենզի օբյեկտի իրավական կարգավիճակը.

բ) լիցենզային պայմանագրի կնքման օրինականությունը, այդ թվում` այլ անձանց իրավունքների խախտման բացակայությունը.

գ) պայմանագրի մեջ անհիմն սահմանափակումների առկայությունը, որոնք կարող են վնաս հասցնել ՀՀ տնտեսական շահերին, անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կարծիքը:

7. Լիցենզային պայմանագրի գրանցման մասին որոշում կայացնելուց հետո Հայարտոնագիրը`

ա) լիցենզային պայմանագիրը գրանցում է համապատասխան գրանցամատյանում.

բ) կողմերին է ուղարկում լիցենզային պայմանագրի գրանցման մասին որոշումը.

գ) հրապարակման է նախապատրաստում տեղեկատվություն լիցենզային պայմանագրի գրանցման մասին:

Եթե լիցենզային պայմանագիրը կնքված է արտոնագրային հայտի հիման վրա, ապա պայմանագրի գրանցման մասին որոշման պատճենը և այդ պայմանագրից բխող անհրաժեշտ տեղեկությունները (լիցենզատուի և լիցենզառուի անվանումը, պայմանագրի գործողության սահմանները` տարածքը, գործողության ժամկետը, ծավալը և այլն) փոխանցվում են Հայարտոնագրի համապատասխան բաժին` տվյալ հայտի նյութերին կցելու:

Այս դեպքում գրանցված լիցենզային պայմանագրի մասին տեղեկատվությունը հրապարակվում է տվյալ հայտով արտոնագիր տալուց հետո:

8. Լիցենզային պայմանագիրը ուժի մեջ է մտնում Հայարտոնագրի կողմից դրա գրանցման պահից:

Եթե արտոնագրային հայտի հիման վրա լիցենզային պայմանագրի գրանցումից հետո տվյալ հայտով արտոնագիր չի տրվում, ապա այդ պայմանագրի գրանցումը չեղյալ է ճանաչվում Հայարտոնագրի կողմից, ինչի մասին ծանուցվում են կողմերը:

Լիցենզային պայմանագրի գրանցման վերաբերյալ Հայարտոնագրի որոշումները կարող են գանգատարկվել դատական կարգով:

9. Լիցենզային պայմանագրի վաղաժամկետ դադարեցման կամ դրա գործողության երկարաձգման մասին դատարանի կողմից կամ լիցենզատուի և լիցենզառուի փոխհամաձայնությամբ կայացված որոշման մասին մեկամսյա ժամկետում կողմերը պետք է հայտնեն Հայարտոնագիր, որը համապատասխան գրառում է կատարում լիցենզային պայմանագրերի գրանցամատյանում և այդ մասին տեղեկատվություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

10. Գրանցված լիցենզային պայմանագրի գործին կարելի է ծանոթանալ և դրանից քաղվածքներ ստանալ միայն լիցենզատուի և լիցենզառուի համատեղ գրավոր թույլտվությամբ:

 

Հայաստանի Հանրապետության

արտոնագրային վարչություն

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 N_______________ գյուտի (օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի)


արտոնագրով հայտ N_________________ _______ ___________ 199 թ.

լիցենզային պայմանագիրը գրանցելու մասին

 

Մենք` ներքոստորագրյալներս

_____________________________________________________________

 ֆիզիկական անձի անունը, հայրանունը,

 

_____________________________________________________________

ազգանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը

 

______________________________________________________________

 

լիցենզատուի բնակության վայրը, հասցեն և այլ տվյալներ __________________________

 

______________________________________________________________

 

քաղաքացիությունը _________________________________________________

 

Խնդրում ենք գրանցել նշված արտոնագրով պաշտպանված (արտոնագրային հայտով ներկայացված) գյուտի (օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի) օգտագործման նպատակով կնքված լիցենզային պայմանագիրը:

 

Լիցենզային պայմանագրի բնույթը

հասարակ, բացառիկ (ընդգծել):

Նամակագրության հասցե

 

Լիցենզատուի հետ
___________________
___________________
___________________
-----------------------------------

Լիցենզառուի հետ
___________________
___________________
___________________
-----------------------------------
ստորագրություն, թվական

լիցենզատուի կամ նրա կողմից լիազորված
անձի անունը, հայրանունը, ազգանունը,
իրավաբանական անձի դեպքում` նաև պաշտոնը

 Կ. Տ *
___________________
ստորագրություն, թվական

___________________
լիցենզառուի կամ նրա կողմից լիազորված
անձի անունը, հայրանունը, ազգանունը,

Կ. Տ * 
Կից ներկայացվող փաստաթղթերը
1. _______________...........էջ
2. _______________...........էջ
3. _______________ .........էջ
 ընդամենը......................................էջ

...................................................
Իրավաբանական անձի դեպքում

 

Հայաստանի Հանրապետության

արտոնագրային վարչություն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N __________________ գյուտի (օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի)
արտոնագրով, հայտ N ________ _____ _____________
19____թ.

լիցենզային պայմանագիրը գրանցելու մասին

_____ _______19____ թ.

 

Քննարկելով
___________________________________________________________________ _________________________________________________________ (լիցենզատու)
ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը

և ___________________________________________________________________ ___________________________________________________________(լիցենզառու)
ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը

 

միջև նշված արտոնագրով պաշտպանված (արտոնագրային հայտով ներկայացված) գյուտի, (օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի) օգտագործման նպատակով կնքված լիցենզային պայմանագրի գրանցման մասին դիմումը, Հայարտոնագիրը

որոշեց

գրանցել պայմանագիրը լիցենզային պայմանագրերի գրանցամատյանում:

 

Գրանցման համարը _________________________________________________

Գրանցման թվականը _______________________________________________

 

Հայարտոնագրի պետ

 

Կ. Տ.

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից 28.06.1996 թ.
պետական գրանցման N 36960035

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան