Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-469-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (25.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2022
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.12.2022
Дата вступления в силу
25.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

 

«3) լիազոր մարմին՝ միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին։»։

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ հոդվածի 8-րդ, 6-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ հոդվածի 3-րդ մասերում «ոստիկանության» բառը փոխարինել «լիազոր» բառով։

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.

2) 3-րդ մասի «ոստիկանության» բառը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով.

3) 10-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «լիազոր մարմին» բառերով.

4) 13-րդ մասի «ոստիկանության ոլորտում լիազոր պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.

5) 15-րդ մասի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օր հետո։

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարուցված վարույթները շարունակում են իրականացվել այդ վարույթների հարուցման պահին գործող օրենքի դրույթների հիման վրա:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորմամբ պայմանավորված՝ նոր իրավական ակտերով դրանք ուժը կորցրած ճանաչելը։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-469-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան