Գլխավոր տեղեկություն
Номер
N 1805-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.11.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.11.2024
Дата вступления в силу
16.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2024 թվականի N 1805-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1153-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի 4-րդ կետում «300» թիվը փոխարինել «400» թվով».

2) հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը «սովորողների» բառից հետո լրացնել «միջին» բառով.

3) հավելվածի 15-րդ կետը «ամենափոքր», «ամենամեծ» և «յուրաքանչյուրի սովորողների» բառերից հետո լրացնել «միջին» բառով.

4) հավելվածի 16-րդ կետում «402600» թվերը փոխարինել «288» թվերով, «6955» թվերը փոխարինել «116» թվերով, «26894» թվերը փոխարինել «168» թվերով, «50596» թվերը փոխարինել «63» թվերով, «3.77» թիվը փոխարինել «6.60» թվով, «0.52» թիվը փոխարինել «12.09» թվով, իսկ «2» թիվը փոխարինել «17.54» թվով.

5) հավելվածի 18-րդ կետում «200» թիվը փոխարինել «300» թվով.

6) հավելվածի 19-րդ կետում «2» թիվը փոխարինել «3» թվով.

7) հավելվածի 22-րդ կետում «Երկրորդ բաղադրիչն» բառերը փոխարինել «Երկրորդ և երրորդ բաղադրիչների հանրագումարն» բառերով.

8) հավելվածի 23-րդ կետը «Երկրորդ բաղադրիչն ստուգման ընթացքում կիրառված ստուգաթերթերի» բառերից հետ լրացնել «, այդ թվում՝ ըստ սյունակաշարերի գնահատված» բառերով, իսկ «տողում նշվում է «չի պահանջվում» («չ/պ») պատասխանը:» բառերից հետո լրացնել «Ըստ սյունակաշարերի գնահատման ժամանակ «Անբավարար» կամ «Ոչ» նշում ստանալու դեպքում նշված հարցը գնահատվում է այդ հարցին վերագրված կշռի ամբողջական արժեքով, «Բավարար» նշում ստանալու դեպքում՝ ամբողջական կշռի 2/3-ով, «Առաջանցիկ» նշում ստանալու դեպքում՝ ամբողջական կշռի 1/3-ով, «Նախընտրելի» կամ «Այո» նշում ստանալու դեպքում՝ գնահատվում է զրո:» բառերով.

9) հավելվածը 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23.1-ին, 23.2-րդ և 23.3-րդ կետերով.

«23.1. Երրորդ բաղադրիչը հանրակրթության պետական քաղաքականության առանձին սկզբունքների խախտման հիմքով հաշվարկված միավորն է:

23.2. Հանրակրթության պետական քաղաքականության տվյալ սկզբունքը համարվում է խախտված, եթե՝

 

Ներմուծեք նկարագրությունը_23777

որտեղ`

 

{𝑥i} – ըստ տվյալ սկզբունքի՝ ստուգաթերթերի հարցերին վերագրված միավորների բազմություն, որոնց մասով ստուգման ընթացքում արձանագրվել է խախտում,

 

{𝑥j} – ըստ տվյալ սկզբունքի՝ ստուգաթերթերի հարցերին վերագրված միավորների բազմություն,

{𝑦i} - ըստ տվյալ սկզբունքի՝ առանձին ստուգաթերթի հարցերին վերագրված միավորների բազմություն, եթե տվյալ հարցի մասով արձանագրվել է խախտում,

{𝑦j} - ըստ տվյալ սկզբունքի՝ ստուգաթերթերի հարցերին վերագրված միավորների բազմություն,

{𝑛} – տվյալ սկզբունքի ստուգաթերթերի բազմություն:

23.3. Երրորդ բաղադրիչը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

Ներմուծեք նկարագրությունը_23778

{𝑘}- համապատասխան ոլորտի սկզբունքների բազմություն:».

10) հավելվածը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25.1-ին կետով.

«25.1. Երրորդ բաղադրիչն անհատական ռիսկի մեջ կազմում է առավելագույնը 100 միավոր:».

11) հավելվածի 25-րդ կետում «առաջին և երկրորդ բաղադրիչների» բառերը փոխարինել «առաջին, երկրորդ և երրորդ բաղադրիչների» բառերով.

12) հավելվածի 27-րդ և 34-րդ կետերում բոլոր հոլովաձևերով օգտագործվող «տարիքային փուլեր» բառերից հետո լրացնել «(տարիքային խմբեր)» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով.

13) հավելվածի 62-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-րդ ենթակետով.

«9) ուսումնական հաստատության նախորդ տարում օրենքով սահմանված կարգով վերապատրաստված մանկավարժական աշխատողների տոկոսային թիվը:».

14) հավելվածի 63-րդ կետում «1-6-րդ» բառերը փոխարինել «1-6-րդ և 9-րդ» բառերով.

15) հավելվածի 65-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«65. Ուսումնական հաստատություն ընդունված սովորողների թիվն առաջին բաղադրիչի գնահատման ռիսկային չափանիշ է: Եթե գերազանցվել է լիցենզիայով նախատեսված սահմանային տեղերի թիվը՝ ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում է 5 միավոր: Սովորողների թիվը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ԿԳՄՍ) նախարարի հրամանով հատկացված՝ լիցենզիայով նախատեսված թվերը չգերազանցելու դեպքում ուսումնական հաստատության ռիսկը, ըստ այս չափանիշի, գնահատվում է 0 միավոր:».

16) հավելվածը 75-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 75.1-ին կետով.

«75.1. Եթե ուսումնական հաստատության նախորդ տարում օրենքով սահմանված կարգով վերապատրաստված մանկավարժական աշխատողների տոկոսային թիվը 20% և ավելի է, ապա ուսումնական հաստատության ռիսկն ըստ այս չափանիշի գնահատվում է 0 միավոր, [15%, 20%) միջակայքի դեպքում՝ 1, [10%, 15%) միջակայքի դեպքում՝ 3, [0%,10%) միջակայքի դեպքում՝ 5 միավոր:».

17) հավելվածի 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«77. Սույն մեթոդաբանության համաձայն՝ ուսումնական հաստատության ոլորտային ռիսկի գնահատումից հետո գնահատվող այն ուսումնական հաստատությունում, որտեղ սույն մեթոդաբանությամբ նախատեսվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ներդնելուց հետո տեսչական մարմնի կողմից իրականացվում է ստուգում, ապա ուսումնական հաստատության ռիսկը գնահատվում և դասակարգվում է ամբողջությամբ (ներառելով նաև անհատական ռիսկի 2-րդ և 3-րդ բաղադրիչները), և կազմում է առավելագույնը 400 միավոր (ոլորտային ռիսկ` առավելագույնը 100 միավոր, անհատական ռիսկ` առավելագույնը 300 միավոր, այդ թվում` առաջին բաղադրիչը` առավելագույնը 50 միավոր, երկրորդ բաղադրիչը` առավելագույնը՝ 150 միավոր, երրորդ բաղադրիչը՝ առավելագույնը 100 միավոր):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան