Գլխավոր տեղեկություն
Номер
N 800-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.11.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
11.11.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
11.11.2024
Дата вступления в силу
12.11.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 800-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի հուլիսի 30-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Թումոյի երիտասարդ լուսանկարիչներին» N 531-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


11.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 800-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 531-Ա որոշման

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՄՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻՆ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Աջակցել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախող ուսանողներին և կենտրոնի շրջանավարտներին` զարգացնել իրենց գիտելիքները լուսանկարչության ոլորտում՝ տալով նրանց ֆինանսական հնարավորություն ձեռք բերել իրենց

նախընտրած սարքավորումները:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեuվում է ծրագրի շրջանակներում oրենքով uահմանված կարգով oգտվել Հայաuտանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով

oրենքով uահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Թումո բարեգործական հիմնադրամ (TUMO FOUNDATION, address: 5423 Willow Wood Ln, Dallas, Tx 75252-2656, US)

4.

Ծրագիրը կատարողը

Սիմոնյան կրթական հիմնադրամ (քաղ. Երևան, Հալաբյան 16, ՀՎՀՀ` 01245672)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, բնագավառը` կրթական

6.

Ծրագրի բյուջեն

11,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Նշված ծրագրի համար ընտրված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների

կենտրոնի ուսանողները և շրջանավարտները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) մրցույթի հաղթող ճանաչված առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղեր զբաղեցրած ուսանողների համար ձեռք է բերելու լուսանկարչական սարքավորումներ` 11,000,000 դրամի չափով, որը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած

ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) լուսանկարչական սարքավորումների շահառուներին 11,000,000 դրամի չափով ներմուծում և տրամադրում

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը

Նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Չեն նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ։

»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

11.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան