Գլխավոր տեղեկություն
Номер
N 1662-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.10.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.10.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.10.2024
Дата вступления в силу
25.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1662-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ի համաձայնագրին առնչվող՝ Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի (EXBS) շրջանակներում`

1) MERCEDES-BENZ SPRINTER RAPISCAN մակնիշի (շարժական ռենտգեն համակարգ, նոր, արտադրության տարեթիվը՝ 2023 թվական, S/N։ ZBV-C973, նույնականացման համարը՝ W1V5K23Z5RN290637, արժեքը՝ 415,401,127 ՀՀ դրամ) և MERCEDES-BENZ SPRINTER RAPISCAN մակնիշի (շարժական ռենտգեն համակարգ, նոր, արտադրության տարեթիվը՝ 2023 թվական, S/N։ ZBV-C974, նույնականացման համարը՝ W1V5K23Z9RN293332, արժեքը՝ 415,401,127 ՀՀ դրամ) տրանսպորտային միջոցները.

2) կիսակցորդ SCHUTT, համալրված ռենտգենային սարքավորումներով՝ RAPISCAN (արտադրության տարեթիվը՝ 2023 թվական, նոր, S/N։ TXV-214, նույնականացման համարը՝ 1S9BN1418PC786018, արժեքը՝ 88,444,703 ՀՀ դրամ) և կիսակցորդ SCHUTT, համալրված ռենտգենային սարքավորումներով՝ RAPISCAN (արտադրության տարեթիվը՝ 2023 թվական, նոր, S/N։ TXV-215, նույնականացման համարը՝ 1S9BN1413PC786007, արժեքը՝ 88,444,703 ՀՀ դրամ) տրանսպորտային միջոցները.

3) երկու հատ դյուրակիր թվային հաշվողական մեքենաները (դյուրակիր համակարգիչ՝ HP ZBOOK G817IN 2TB 16GB 17-11850H՝ նախատեսված ռենտգենային RAPISCAN սարքավորման համար, ընդհանուր արժեքը՝ 5,815,950 /2x2,907,975/ ՀՀ դրամ)։

2․ Սույն որոշման 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝

1) սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրատվության պայմանագիր կնքումը, պետական գրանցումն ու հաշվառումը՝ սահմանելով, որ այդ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ֆինանսական միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված դյուրակիր թվային հաշվողական մեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրատվության պայմանագրի կնքումը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան