ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2024 թվականի N 1577-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել սույն որոշման հավելվածում ներառված գույքի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս և Արեգունի բնակավայրերում կրթահամալիրներ կառուցելու նպատակով։
2. Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի, Վարդենիս համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրերի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրերում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի, Վարդենիս համայնքի միջոցների հաշվին.
2) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (կրթահամալիրների նախագծերը, շինարարության թույլտվություններ, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտեր, ավարտական ակտեր (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ըստ՝ hավելվածի) կողմից կոմիտե ներկայացնելուց հետո երկամսյա ժամկետում միջոցներ ձեռնարկել կրթահամալիրների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումն ապահովելու ուղղությամբ.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ապահովել նոր կառուցվող կրթահամալիրների (ըստ՝ հավելվածի) միակողմանի ընդունման աշխատանքները՝ դրանք հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիհոկտեմբերի 3-ի N 1577-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի հասցեն |
Կառուցվող գույքի տեսակը |
Հողամասի մակերեսը (հա) |
Հողամասի կադաստ-րային ծածկագիրը |
Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը |
Գույքը նվիրա-բերողը |
Ավագանու որոշման համարը, ամսաթիվը |
Գույքը կառոցող մարմինը |
1. |
Մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս, գյուղ Մաքենիս 5-րդ փողոց 6 հասցեում գտնվող հողամաս |
կրթա-համալիր |
1․ 2 հա |
05-064-0107-0075 |
30072024-05-0017 |
Վարդենիս համայնք |
N105-Ա 30.08.2024թ |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |
2. |
Մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս, գյուղ Արեգունի 7-րդ փողոց 9 հասցեում գտնվող հողամաս |
կրթա-համալիր |
0.96359 հա |
05-015-0023-0001 |
30072024-05-0036 |
Վարդենիս համայնք |
N106-Ա 30.08.2024թ |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
04.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|