ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 97-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 11-ի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» N 97-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ» բառերով և համապատասխան հոլովաձևերով․
2) որոշման նախաբանում «17-րդ հոդվածի 2-րդ մասի» բառերը փոխարինել «11-րդ հոդվածի 4-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի» բառերով:
2․ Որոշմամբ սահմանված հավելվածի՝
1) 1-ին կետում «բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 3-րդ հոդվածով զինծառայող համարվող անձանց,» բառերը փոխարինել «բացառությամբ Ազգային անվտանգության ծառայությունում, Պետական պահպանության ծառայությունում, Արտաքին հետախուզական ծառայությունում, Ոստիկանությունում, Գլխավոր շտաբում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց,» բառերով.
2) 6-րդ կետում «բացում է» բառը փոխարինել «ստեղծում է» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1․ Քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար անձնակազմի կառավարման ստորաբաժանումը անձնական գործը ստեղծում է պաշտոնի նշանակելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ անձանց համար քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում չի վարվել անձնական գործ:»․
4) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին ենթակետով.
«6.1. աշխատավարձի և պարգևատրման վերաբերյալ տեղեկատվությունը.»․
5) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվում գրանցելու դեպքում քաղաքացիական ծառայողի անձնական գործը ինքնաշխատ փոխանցվում է տվյալ մարմնի կողմից վարվող կադրերի ռեզերվ, իսկ համապատասխան մարմնի գործունեության դադարեցման դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից գործունեությունը դադարեցրած մարմնի քաղաքացիական ծառայողներին կադրերի ռեզերվ գրանցելու դեպքում քաղաքացիական ծառայողների անձնական գործը ինքնաշխատ փոխանցվում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից վարվող կադրերի ռեզերվ:».
6) 15-րդ կետում «էլեկտրոնային համակարգում» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում» բառերով, իսկ 16-րդ կետում «էլեկտրոնային համակարգ» բառերը՝ «տիրույթ» բառով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳրիգորՅԱՆ |
Երևան |
13.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2025 թվական: