ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2086-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա. 3-րդ կետում «տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով» բառերը փոխարինել «տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով» բառերով,
բ. 4-րդ կետում «սույն նպատակային ծրագրով» բառերը փոխարինել «սույն նպատակային ծրագրի 5-րդ կետով» բառերով,
գ. 4-րդ գլխի վերնագրում «ՍՏԱՑՎԵԼԻՔ» բառը փոխարինել «ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ» բառով,
դ. 6-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակում «(պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով)» բառերից առաջ լրացնել «վարկի/լիզինգի» բառերը,
ե. 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6) վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը։ Սույն ենթակետով սահմանված ներմուծման հետ կապված ծախսերն իրենց մեջ պետք է ներառեն տեղափոխման, մաքսազերծման, ավելացված արժեքի հարկի վճարման և տեղափոխման հետ կապված այլ ծախսերը՝ դրանց առկայության պարագայում.»,
զ. 6-րդ կետի 9-րդ ենթակետում «տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը» բառերը փոխարինել «մատակարարման գործընթացի տոկոսադրույքի սուբսիդավորումը» բառերով,
է. 6-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերությունում «մատակարարման փուլի» բառերը փոխարինել «մատակարարման գործընթացի» բառերով,
ը. 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
թ. 6-րդ կետի 10-րդ ենթակետում «պայմանագրի կնքման օրվանից» բառերը փոխարինել «վարկի տրամադրման օրվանից» բառերով,
ժ. 6-րդ կետի 10-րդ ենթակետում «օրվանից» բառից հետո «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,
ժա. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով՝
«11) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը.
ա. մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման նպատակով վարկի տրամադրման օրվանից մինչև ձեռք բերվող սարքավորման մատակարարումը հավաստող փաստաթղթերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել վարկի՝ պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,
բ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված տոկոսագումարը սուբսիդավորվում է մեքենասարքավորման և դրա բաղկացուցիչ մասերի մատակարարումը հավաստող փաստաթղթերի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով,
գ. մատակարարման գործընթացի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած վարկի տրամադրման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է վարկառուն,
դ. վարկի պայմանագրով սահմանված առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված մատակարարման փաստաթղթերի բացակայության դեպքում՝ սույն ենթակետով նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է վարկառուն։»,
ժբ. 8-րդ կետում «ժամկետի» բառից հետո լրացնել «դեպքում» բառը, «6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար» բառերը փոխարինել «6-րդ և 11-րդ կետերում նշված պայմաններով»,
ժգ. 8.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8.1. Սույն հավելվածի 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությամբ հանձնման-ընդունման ակտի ստորագրումից և 6-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված մատակարարումը հավաստող փաստաթղթերի ստորագրումից հետո վարկի/լիզինգի սուբսիդավորումն իրականացվում է սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի դեպքում՝ սույն հավելվածի 6-րդ և 11-րդ կետերով նշված պայմաններով:»,
ժդ. 9-րդ և 10-րդ կետերում «վարկերի» բառը փոխարինել «վարկի/լիզինգի» բառերով,
ժե. 11-րդ կետի 1-ին ենթակետում «ներդրման հնգապատիկի չափով» բառերից առաջ լրացնել «յուրաքանչյուր» բառը,
ժզ. 13-րդ, 22-րդ և 23-րդ կետերում «500 մլն դրամ» բառերը փոխարինել «400 մլն դրամ» բառերով,
ժէ. 13-րդ և 23-րդ կետերում «ընկերությունների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով,
ժը. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«14. Սույն հավելվածի 5-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 15-րդ կետերում նշված պայմանների խախտման դեպքում՝ սույն նպատակային ծրագրով տրամադրված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ ֆինանսական կազմակերպության և տնտեսավարողի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը։»,
ժթ. 16-րդ կետում «2024» թիվը փոխարինել «2025» թվով,
ի. 20-րդ կետում «թողարկված 500 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող խորհրդատվական/աուդիտորական ընկերությունների կողմից» բառերը փոխարինել «թողարկված 400 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից, որը պետք է գրանցված լինի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում։ Ընդ որում, սույն կետով սահմանված 400 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառության պահանջը վերաբերում է բացառապես այդ աուդիտորական կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությանը՝ չներառելով խմբի կազմակերպություններին։ Սույն դրույթի պահանջները տարածվում են նպատակային ծրագրի 13-րդ, 22-րդ և 23-րդ կետերի վրա։» բառերով,
իա. 20-րդ կետում «փոխառուին» բառը փոխարինել «տնտեսավարողին» բառով,
իբ. 22-րդ կետում «որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված արտադրողականությունն ավելացնելու նպատակով փորձագետ կամ խորհրդատվական կազմակերպություն ներգրավելու դեպքում» բառերը փոխարինել «հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով, ինչպես նաև 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված նպատակներով վարկ/լիզինգ ներգրավելու դեպքում» բառերով,
իգ. 22-րդ կետում «շահառու կազմակերպությունը» և նույն կետի 1-ին ենթակետում «շահառու կազմակերպության» բառերը փոխարինել համապատասխանաբար «տնտեսավարողը» և «տնտեսավարողի» բառերով․
իդ. 22-րդ կետի 4-րդ պարբերությունում «Սույն» բառից առաջ լրացնել «22.1.» թիվը,
իե. 22-րդ կետի 4-րդ պարբերությունից հանել «Փոխհատուցման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից։» նախադասությունը,
իզ. որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.2-րդ կետով՝
«22.2. Սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված հավելյալ աջակցությունը ստանալու նպատակով տնտեսավարողը ֆինանսական կազմակերպությանն է ներկայացնում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների համապատասխանության վերաբերյալ տեղեկությունը։ Արտահանման աճը հավաստող փաստաթղթերի և ISO 9001, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման նպատակով վարկի/լիզինգի ներգրավման դեպքում նաև ISO 27001 միջազգային ստանդարտների հավաստագրերին համապատասխանության դեպքում՝ ֆինանսական կազմակերպությունը նշված տեղեկությունը և փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, որոնց՝ սույն հավելվածի պայմաններին համապատասխանության ստուգումից հետո իրականացվում է փոխհատուցումը՝ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ֆինանսական կազմակերպության հետ կնքած պայմանագրի շրջանակներում։»,
իէ. 23-րդ կետում «պարտավորվում են» բառերից հետո լրացնել «ֆինանսական կազմակերպությանը» բառերը.
2) որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի G (ՋԻ) «ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ» և K (ՔԵՅ) «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» բաժիններում ընդգրկված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների)» բառերը,
բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) նպատակային ծրագրի իմաստով ԲՈՈՒՄ-ներին հաշվարկված աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում վերջիններիս համար պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի N 416-Ն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 5-ի N 107-Ն և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 561-Ն համատեղ հրամանով սահմանված ցանկի համաձայն աշխատավարձերը և դրանց հավասարեցված այլ վճարումները կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված վճարները (այսուհետ՝ աշխատավարձեր և դրանց հավասարեցված այլ վճարումներ):»,
գ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր ամսվա համար» բառերով,
դ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «20%-ը» բառը փոխարինել «10%-ը» բառով,
ե. 4-րդ կետի 1-ին ենթակետում «ժամանակահատվածի համար» բառերից հետո լրացնել «ԲՈՈՒՄ-ի մասով» բառերը,
զ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «պետական այլ նպատակային ծրագիրների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն կամ 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշումների» բառերով,
է. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «50%-ը» բառերը փոխարինել «30%-ը» բառերով,
ը. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «որոնց դեպքում կփոխհատուցվի վճարված աշխատավարձերի» բառերը փոխարինել «որոնց դեպքում կփոխհատուցվի յուրաքանչյուր ամսվա համար վճարված աշխատավարձերի» բառերով,
թ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «70%-ը» բառերը փոխարինել «50%-ը» բառերով,
ժ. 6-րդ կետում «վճարների» բառերը փոխարինել «վճարումների» բառերով,
ժա. 6-րդ կետում «ՊԵԿ-ին» բառերից հետո լրացնել «և Ազգային անվտանգության ծառայությանը» բառերը,
ժբ. 6-րդ կետում «ՊԵԿ-ին» բառը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեին» բառերով և «ՊԵԿ-ը» բառը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեն» բառերով,
ժգ. 6-րդ կետում «ՊԵԿ-ը» բառերից հետո լրացնել «և Ազգային անվտանգության ծառայությունը» բառերը, «եկամտային հարկի չափի» բառերից հետո լրացնել
«, եկամտային հարկից կատարվող նվազեցումների, գործատուի գործունեության ոլորտի, ԲՈՈՒՄ-ի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու» բառերը,
ժդ. 7-րդ կետում «փոխհատուցումները» բառից հետո «փոխանցվում են» բառերը հանել և լրացնել «յուրաքանչյուր ամսվա համար կատարվում են» բառերով,
ժե. 7-րդ կետում «մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 15-րդ աշխատանքային օրը»,
ժզ. 12-րդ կետում «Սույն նպատակային ծրագրի» բառերից հետո լրացնել «շրջանակներում դիմում-հայտերի ընդունման» բառերը,
ժէ. 14-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝ «Մոնիթորինգի շրջանակներում սույն նպատակային ծրագրի 5-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերում անճշտությունների, անհամապատասխանությունների կամ կեղծիքների բացահայտման դեպքում փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է, իսկ սույն նպատակային ծրագրի ամբողջ ժամանակահատվածում կատարված ամբողջ փոխհատուցումը պայմանագրով սահմանված ժամկետում հետ է վերադարձվում՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 283-Ն որոշումը։»,
ժը. որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով՝
«15. Նպատակային ծրագրի շրջանակում՝
1) շահառու չեն կարող դառնալ այն տնտեսավարողները, որոնց աշխատողների թվաքանակը ծրագրին դիմելու պահին կազմում է մինչև 10-ը, ընդ որում, ծրագրի ամբողջ ընթացքում տնտեսավարողի աշխատողների թվաքանակը չպետք է նվազի 10-ից.
2) ԲՈՈՒՄ չեն կարող համարվել այն աշխատողները, ովքեր հանդիսանում են կազմակերպության տնօրեն կամ զբաղեցնում են դրան հավասարեցված այլ պաշտոն, ինչպես նաև հիմնադիր կամ սեփականատեր կամ բաժնետեր կամ փայատեր։»։
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի N 355-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի շրջանակներում սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող վարկի/լիզինգի սպասարկումը շարունակվում է իրականացվել միևնույն պայմաններով։
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի N 355-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակներում հաստատված դիմում-հայտերի փոխհատուցումը շարունակվում է իրականացվել միևնույն պայմաններով:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված, սակայն դեռ չհաստատված դիմում-հայտերի վրա տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված պայմանները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմում-հայտերի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.12.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |