ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2024 թվականի N 1243-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 749-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծ վող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին» N 749-Ա որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում «1-5-րդ կետերի» բառերը փոխարինել «1-10-րդ կետերի» բառերով․
2) որոշման 2-րդ կետը «2303-180» թվերից հետո լրացնել «, 2406-752, 2406-754, 2406-753, 2406-751» թվերով․
3) որոշման հավելվածի ցանկը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-10-րդ կետերով․
« |
|
». |
4) հավելվածի ցանկի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «776 526 000» թիվը փոխարինել «1 147 880 280» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
08.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |