ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3511-Ա |
«16» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի Հ.2804-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.09.2024թ. հ.18/2804-Ա եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հուլիսի 24-ի «Երևան, Կենտրոն, Լամբրոնի փողոց հ.31 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանի իրավունքները վերականգնելու և Երևանի քաղաքապետի 2010 թվականի օգոստոսի 30-ի հ.4006-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.2804-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման վերնագրում «իրավունքները վերականգնելու» բառերից հետո լրացնել «, 47.16քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու» բառերը.
2) Որոշման նախաբանում և 4-րդ կետում «517.19» թիվը փոխարինել «571.19» թվով.
3) Որոշման 2-րդ կետում «հողամասին կից 293.16քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 293.16քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ» բառերը փոխարինել «հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 374.16քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ» բառերով.
4) Որոշումը լրացնել նոր՝ 1.1, 1.2, 1.3 կետերով հետևյալ բովանդակություններով.
«1.1 Սույն որոշման 2-րդ կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 47.16քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանին։
1.2 Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Գոհարիկ Վարդգեսի Ասատրյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
1.3. Ընդունել ի գիտություն, որ.
1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։»:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |