հայկական սսհ մինիստրների սովետ
ո ր ո շ ու մ
9 հունիսի 1971 թվականի N 336
Քաղ. Երևան
ՍՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏԻ 1971 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 255 ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱ-ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
Ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների սովետի 1971 թվականի մայիսի 4-ի` «Գյուղական վայրերի հանրակրթական դպրոցների ուսումնա-նյութական բազայի ամրապնդման մի քանի միջոցառումների մասին» N 225 որոշման, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետը որոշում է.
1. Պարտավորեցնել Պետպլանին (ընկ. Լ. Խաչատրյանին), Լուսավորության մինիստրությանը (ընկ. Շ. Սիմոնյանին) և աշխատավորների դեպուտատներին շրջանային սովետների գործկոմներին` մշակել և 1971-1975 թվականներին իրականացնել հանրակրթական դպրոցների ուսումնա-նյութական բազայի ամրապնդման, դպրոցներին կից գիշերօթիկների ցանցի ընդլայնման և սովորողների հեռավոր բնակավայրերից դպրոցներ փոխադրելու գործի կազմակերպման, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ռացիոնալ տեղաբաշխման ու մանր դպրոցների խոշորացման միջոցառումներ:
2. Հանձնարարել Պետպլանին, Լուսավորության մինիստրությանն ու Գյուղատնտեսության մինիստրությանը` տարեկան ժողովրդատնտեսական պլանների նախագծերով նախատեսել գյուղական վայրերում դպրոցական շենքերի կառուցման առաջադրանքներ (դպրոցական շենքերի շինարարության պլանի սահմաններում), այն հաշվով, որպեսզի 1971-1975 թվականներին ապահովվի գյուղական վայրերի հանրակրթական դպրոցների դուրս բերումը ոչ պիտանի ու վարձակալվող շենքերից, ինչպես նաև պարապմունքների հերթափոխության կրճատումը այդ դպրոցներում:
3. Հանձնարարել Պետպլանին, Գյուղատնտեսության մինիստրությանը, Լուսավորության մինիստրությանը և աշխատավորների դեպուտատների շրջանային սովետների գործկոմներին` իրենց նախաձեռնությամբ և իրենց միջոցներով դպրոցական շենքեր կառուցող կոլտնտեսություններին օգնել հիշյալ շինարարությունը անհրաժեշտ նյութերով ապահովելու, ինչպես նաև դպրոցներն ու գիշերօթիկները կահույքով և ուսումնական սարքավորումներով ապահովելու գործում:
4. Պարտավորեցնել Հայկոոպի վարչությանը (ընկ. Գ. Ստեփանյանին)`
ա) միջոցներ ձեռք առնել դպրոցականների հագուստի ու կոշիկի, ինչպես նաև դպրոցական-գրենական պիտույքների առևտուրը գյուղում բարելավելու համար.
բ) գյուղական վայրերի դպրոցներում ապահովել սովորողների սննդի բարելավումը, ինչպես նաև հանրակրթական դպրոցներին կից գիշերօթիկներում ապրող աշակերտների համար երեքանգամյա տաք սնունդ կազմակերպել գիշերօթիկ դպրոցներում գործող նորմաներով` ինչպես ծնողների միջոցների հաշվին, այնպես էլ կոլտնտեսությունների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից այդ նպատակներով հատկացվող միջոցների հաշվին:
5. Պարտավորեցնել աշխատավորների դեպուտատների քաղաքային ու շրջանային սովետների գործկոմներին` 1971-1975 թվականներին բարեկարգ կոմունալ բնակարաններով ապահովել քաղաքացիներից վարձվող շենքերում ապրող բոլոր ուսուցիչներին:
Պետպլանին` Լուսավորության մինիստրության ներկայացմամբ տարեկան ժողովրդատնտեսական պլանների նախագծերում անհրաժեշտ կապիտալ ներդրումներ նախագծել գյուղական վայրերում բնակելի տներ կառուցելու համար, այն հաշվով, որ գյուղական ուսուցիչներն ապահովվեն բարեկարգ բնակարաններով:
6. Ընդունել ի գիտություն, որ ՍՍՀՄ Մինիստրների սովետը վերոհիշյալ որոշմամբ`
ա) հանձնարարել է ՍՍՀՄ Պետպլանին` հաշվի առնելով միութենական հանրապետությունների մինիստրների սովետների առաջարկությունները, կապալային եղանակով կատարվող շինմոնտաժային աշխատանքների պլաններում նախատեսել դպրոցական շենքերի կառուցում կոլտնտեսությունների միջոցների հաշվին.
բ) հանձնարարել է ՍՍՀՄ Լուսավորության մինիստրությանը` ՍՍՀՄ Ֆինանսների մինիստրության հետ համատեղ լուծել ժողովրդական կրթության բաժինների գյուղական շրջանային մեթոդկաբինետների հաստիքների մեջ 1971 թվականի սեպտեմբերի 1-ից գյուղական տարրական դպրոցների մեթոդիստների պաշտոններ ստեղծելու հարցը` 20-25 տարրական դպրոցին մեկ մեթոդիստի հաշվով.
գ) սահմանել է, որ բոլոր տիպի հանրակրթական դպրոցների` կենսաթոշակի անցած ուսուցիչների, դաստիարակների, դիրեկտորների, դիրեկտորների տեղակալների ու մանկավարժական մյուս աշխատողների և նրանց հետ ապրող ընտանիքի անդամների համար պահպանվում է ջեռուցմամբ ու լուսավորությամբ անվճար բնակարանի իրավունքը, եթե վերոհիշյալ աշխատողներից յուրաքանչյուրի աշխատանքի ընդհանուր ստաժը գյուղական վայրերի դպրոցներում 10 տարուց պակաս չէ:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ Սովետի նախագահ` |
Բ. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |