ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 456-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 564-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել 37-րդ կետի 7-րդ ենթակետը.
2) 37-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-րդ ենթակետով՝
«15) աջակցում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնին՝ աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրման, նրանց զինվորական հաշվառման աշխատանքների իրականացմանը:».
3) ուժը կորցրած ճանաչել 43-րդ կետի 9-րդ և 16-րդ ենթակետերը.
4) 47-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) իրականացնում է պաշտպանված էլեկտրոնային փոխանակման համակարգի շահագործման աշխատանքներ.».
5) 47-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ և 12-րդ ենթակետերով՝
«11) իրականացնում է գործնական և մեթոդաբանական աջակցություն գաղտնիության ռեժիմի ապահովմանն ուղղված աշխատանքների կազմակերպման հարցերում.
12) իրականացնում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և դրան համապատասխան ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի պահանջների գաղտնի ռեժիմն ապահովող ստորաբաժանումներին վերապահված լիազորությունների կատարումը:».
6) 51-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10) ապահովում է աշխատակազմում աշխատող պահեստազորայինների ամրագրման և նրանց զինվորական հաշվառման հետ կապված աշխատանքների իրականացումը:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
17.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |