ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ապրիլի 2024 թվականի |
թիվ 40 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի «ՈՉ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ և 37-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 16-ի թիվ 40 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ
1. Այն ապրանքների ցանկի 2.10 բաժնի 3-րդ աղյուսակը, որոնց նկատմամբ սահմանվել է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման թույլատրման կարգ (նշված որոշման թիվ 2 հավելված), շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Աղյուսակ 3
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
1. Մետաղներ թանկարժեք՝ կոլոիդային վիճակում. թանկարժեք մետաղների անօրգանական կամ օրգանական միացություններ՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրությամբ. թանկարժեք մետաղների ամալգամներ՝ 2% և ավելի զանգվածային բաժին թանկարժեք մետաղ պարունակող |
2843 10 2843 21 000 0 2843 29 000 0 2843 30 000 0 2843 90 |
2. Թանկարժեք մետաղներ՝ արտադրանքի և արտադրատեսակների տեսքով |
7106 10 000 0* 7106 92 000 0* 7107 00 000 0 7108 13* 7109 00 000 0 7110 19* 7110 29 000 0* 7110 39 000 0* 7110 49 000 0* 7111 00 000 0 7113 7114 7115 8544** 9003 19 000 1 9021 29 000 9*** 9101** 9102** 9103** 9105** 9111** 9112** 9113 10 100 0 9608 10 920 0-ից 9608 10 990 0-ից 9608 30 000 0-ից 9608 50 000 0 |
3. Մետաղադրամներ |
7118**»: |
2. «Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի մեջ (նշված որոշման թիվ 14 հավելված).
ա) 7-րդ կետի երկրորդ պարբերության մեջ, 9-րդ և 10-րդ կետերում «և 9608 30 000 0-ից» բառերը փոխարինել «, 9608 30 000 0-ից և 9608 50 000 0-ից» բառերով.
բ) նշված հիմնադրույթի թիվ 2 հավելվածում՝
1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Այն ապրանքների միասնական ցանկի 2.10 բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված թանկարժեք մետաղների և հումքային ապրանքների նկատմամբ պետական վերահսկողությունը, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) (այսուհետ՝ միասնական ցանկ), իրականացվում է մասնագիտացված (դասակարգված) մաքսակետերում կամ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ստեղծված՝ անդամ պետությունների մաքսային մարմինների բաժիններում, ինչպես նաև այլ վայրերում, եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:
Միասնական ցանկի 2.10 բաժնի 1-ին և 3-րդ աղյուսակներում նշված թանկարժեք մետաղների և հումքային ապրանքների պետական վերահսկողությունը կարող է իրականացվել ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառմամբ՝ պայմանով, որ դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ:».
3-րդ կետի «դ» ենթակետից «այն ապրանքների, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի ժամանակ կիրառվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) նախատեսված ոչ սակագնային կարգավորման միջոցները» բառերը հանել.
4-րդ կետում՝
«ա» ենթակետում՝
չորրորդ պարբերության մեջ «մասնագիր» բառը փոխարինել «մասնագրի պատճեն» բառերով,
հինգերորդ պարբերության մեջ «և 9608 30 000 0-ից» բառերը փոխարինել «9608 30 000 0-ից և 9608 50 000 0-ից» բառերով,
«բ» ենթակետում՝
երրորդ պարբերության մեջ՝
«լիցենզիա» բառը փոխարինել «լիցենզիայի պատճեն» բառերով, «Լիցենզիա» բառը փոխարինել «Լիցենզիայի պատճեն» բառերով,
հինգերորդ պարբերության մեջ «մասնագիր» բառը փոխարինել «մասնագրի պատճեն» բառերով,
տասներորդ պարբերության մեջ «և 9608 30 000 0-ից» բառերը փոխարինել «, 9608 30 000 0-ից և 9608 50 000 0-ից» բառերով,
«գ» ենթակետում.
երկրորդ պարբերությունը լրացնել «բացառությամբ որպես այդպիսի փաստաթուղթ ապրանքների մասին հայտարարագրի օգտագործման դեպքերի, եթե «վերամշակում՝ Մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառման նպատակն ապրանքների վերանորոգումն է» բառերով,
ութերորդ պարբերության մեջ «և 9608 30 000 0-ից» բառերը փոխարինել «, 9608 30 000 0-ից և 9608 50 000 00-ից» բառերով,
լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով՝
«15. Պետական վերահսկողության ակտը կարող է չեղարկվել հետևյալ դեպքերում.
ա) պետական վերահսկողության իրականացումից հետո գործարքից կոնտրագենտի հրաժարվելը,
բ) անդամ պետության մաքսային մարմնի կողմից ապրանքի բացթողումը մերժելը,
գ) պետական վերահսկողություն իրականացնելու համար ապրանքը տրամադրելու դեպքում:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2025 թվական: