600.0242.17.07.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հուլիսի 2024 թվականի |
N 242-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷՄԱ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ԷՄԱ կանոնների 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե դրանք հանձնվել են ստորագրությամբ առձեռն հանձնելու, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի, այդ թվում՝ շուկայի կառավարման ծրագրի միջոցով (թղթակցությունը ստացողի մոտ նման համակարգի առկայության դեպքում), պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, Սպառողի կամ դիմող անձի կողմից նշված շարժական կապի հեռախոսահամարին (այդ թվում՝ շարժական կապի ծրագրային հավելվածին) հաղորդագրություն ուղարկելով, այդ թվում՝ հաղորդագրության միջոցով Բաշխողի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելով, կամ էլեկտրոնային փոստի, ինչպես նաև հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից թղթակցությունը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը, եթե ԷՄԱ կանոններով տեղեկությունների փոխանակման կամ փաստաթղթերի հանձնման այլ ձև նախատեսված չէ:»,
2) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1. ԷՄԱ կանոնների 6-րդ կետի իմաստով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի, էլեկտրոնային փոստի կամ Սպառողի կամ դիմող անձի կողմից նշված շարժական կապի հեռախոսահամարին հաղորդագրության միջոցով ուղարկված տեղեկությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված՝ այն առաքելու պահից: Սույն կետում նշված հաղորդագրությունը, ցանկացած պատճառով չառաքվելու պարագայում, Բաշխողը ծանուցումն իրականացնում է թղթակցությունը պատվիրված նամակով ուղարկելու կամ այն առձեռն հանձնելու միջոցով։»,
3) ԷՄԱ կանոնների 14-րդ կետում «սահմանված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ շուրջօրյա հեռախոսակապի ձայնագրությունների, որոնք պահպանվում են առնվազն մեկ տարի» բառերը,
4) ԷՄԱ կանոնների 32-րդ՝
ա. կետի 1-ին ենթակետում «հիմքերը» բառից հետո լրացնել «, Սպառման համակարգի տեղակայման հասցեն» բառերը,
բ. կետի 2-րդ ու 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) Հաշվառքի սարքերի (այդ թվում՝ վերստուգիչ)՝ ներառյալ հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների վերաբերյալ տվյալները, մասնավորապես, տեղեկություններ Հաշվառքի սարքի տեղադրման վայրի, տեսակի, գործարանային համարի, կնիքի համարի, թույլատրելի հոսանքի, անվանական լարման, իսկ հոսանքի ու լարման չափիչ տրանսֆորմատորների դեպքում՝ նաև ճշտության դասի ու տրանսֆորմացիայի գործակցի վերաբերյալ,
3) Սպառողի սպառման, առկայության դեպքում՝ նաև արտադրության համակարգի էլեկտրական ցանցին միացման, Սահմանազատման կետի, էլեկտրատեղակայանքների շահագործման պատասխանատվության սահմանազատման (եթե տարբերվում է Սահմանազատման կետից), Սպառողի (ենթասպառողի) սնման ուղղության, Սահմանազատման կետում լարման, առավելագույն թույլատրելի հզորության (այսուհետ՝ սպառման համակարգի հզորություն) մասին տեղեկություններ, ինչպես նաև Սպառողի էլեկտրամատակարարման միագիծ սխեման,»,
գ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետով.
«2.1) Հաշվառքի սարքերի ապահավաքակցման, ստուգաչափման, փոխարինման, տեղակայման հետ կապված ակտերը (արձանագրություններ, եզրակացություններ), ինչպես նաև հաջորդ պլանային ստուգաչափման ամիսը և տարեթիվը,»,
դ. կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12) Սպառողի կողմից տեխնոլոգիական կամ վթարային հզորությունների ամրագրման դեպքում՝ կողմերի համատեղ կազմած ակտը՝ համաձայն ԷՄԱ կանոնների N3 հավելվածի,»,
5) ԷՄԱ կանոնների 46-րդ կետում «կողմերից յուրաքանչյուրը» բառերից հետո լրացնել «ԷՄԱ կանոններով սահմանված կարգով» բառերը,
6) ԷՄԱ կանոնների 88.4-րդ կետում «առավելագույն թույլատրելի» բառերը փոխարինել «սպառման համակարգի» բառերով,
7) ԷՄԱ կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 110-րդ կետով.
«110. ԷՄԱ կանոնների 6-րդ կետի համաձայն՝ Սպառողի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելու, այդ թվում՝ հաղորդագրության միջոցով Բաշխողի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությանը հասանելիություն տրամադրելու եղանակով տեղեկությունների փոխանակումն ու փաստաթղթերի հանձնումը համարվում են պատշաճ ձևով իրականացված, եթե Սպառողի կողմից հեռախոսահամարը Բաշխողին տրամադրվել է 2019 թվականի հունվարի 1-ից հետո:»։
8) ԷՄԱ կանոնները լրացնել N3 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
ք. Երևան 17 հուլիսի 2024 թ. |
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրայինծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 17-ի N 242-Ն որոշման |
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 517-Ն որոշմամբ հաստատված կանոնների |
Ա Կ Տ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՄ ՎԹԱՐԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առավելագույն թույլատրելի հզորությունը |
Տեխնոլոգիական հզորությունը |
Վթարային հզորությունը |
Տեխնոլոգիական գործընթացի (ցիկլի) տևողությունը |
Վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակը |
կՎտ |
կՎտ |
կՎտ |
Ժամ |
Ժամ |
1. Վթարային կամ տեխնոլոգիական հզորություններ
N |
Սնող կենտ-րոն |
Սնող գիծ |
Սնող գծի բեռը, կՎտ |
Վթարային ամրագրում |
Տեխնոլոգիական ամրագրում |
Այլ հզորություն |
Ենթասպառող | ||||||
էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեց-նել մարդ-կանց կյանքի և շրջակա միջա-վայրի համար իրական ու անխու-սափելի վտանգի |
սնող գծի վրա վթա-րային հզորու-թյունը, կՎտ |
սնող գիծ, որի վրա տեղա-փոխ-վում է վթա-րային հզորու-թյունը |
էլեկտրա-ընդու-նիչներ, որոնց էլեկտրա-մատակա-րարման սահմանա-փակումը կարող է հանգեց-նել մարդ-կանց կյանքի և շրջակա միջա-վայրի համար իրական ու անխու-սափելի վտանգի |
սնող գծի վրա տեխ-նոլո-գիա-կան հզորու-թյունը, կՎտ |
սնող գիծ, որի վրա տեղա-փոխվում է հզորու-թյունը |
հզորու-թյունը, կՎտ |
օրական էլեկտրա-սպա-ռումը, կՎտժ |
Ընդհա-նուր բեռը, կՎտ |
տեխ-նոլո-գիա-կան և վթա-րային ամրա-գրված հզորու-թյուն, կՎտ | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
ընդ. |
2. Հզորություն, որը ենթակա է անջատման
N |
սնող կենտրոն |
սնող գիծ |
սնող գծի բեռը, կՎտ |
սնող գծի վրա տեխնոլոգիական և վթարային ամրագրված հզորությունների գումարը, կՎտ |
սնող գիծ, որի վրա է տեղափոխվում ամրագրված հզորությունը |
անջատման ենթակա հզորությունը, կՎտ |
նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
ընդ. |
3. Հզորություն, որը ենթակա չէ անջատման մինչև տեխնոլոգիական գործընթացի տևողության և վթարային հզորության ապահովման համար անհրաժեշտ ժամանակահատվածի ավարտը
N |
սնող կենտրոն |
սնող գիծ |
առավելագույն հզորությունը սնող գծի վրա, կՎտ |
վթարային ամրագրված հզորությունը, կՎտ |
տեխնոլոգիական ամրագրված հզորությունը, կՎտ |
նշումներ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
ընդ. |
Բաշխող՝ |
Սպառող՝ |
(անուն ազգանուն, պաշտոն) |
(անուն ազգանուն, պաշտոն) |
(ստորագրություն) |
(ստորագրություն)» |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական: