Գլխավոր տեղեկություն
Номер
N 702-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.07.2024-07.12.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.07.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
29.07.2024
Дата вступления в силу
30.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 702-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման և մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:

2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:

3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի համակարգողին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

29.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 702-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ (խմբի համակարգող)

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ընդերքի վարչության պետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գնումների կազմակերպման և վարչատնտեսական ապահովման վարչության պետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչության պետ

ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաքարտեզագրական կենտրոնի պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի պետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի պետ

ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետ

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի մոնիտորինգի և կանխատեսման բաժնի պետ

ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների կազմակերպման և համակարգման բաժնի պետ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության տեղագրաերկրաբաշխական, նավարկային ապահովման բաժնի պետ-ծառայության պետի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ

ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի գլխավոր մասնագետ

ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի գլխավոր մասնագետ

ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի գլխավոր մասնագետ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության ավագ մասնագետ

ՀՀ կադաստրի կոմիտեի առաջին բաժնի փորձագետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Երևանի պետական համալսարանի ռեկտոր

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն

Երևանի պետական համալսարանի քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի վարիչ

Երևանի պետական համալսարանի Հարությունյանի անվան Հայաստանի պատմության, աշխարհագրության, քարտեզագրության և հայ դիվանագիտության հիմնախնդիրների հետազոտական լաբորատորիայի վարիչ

Երևանի պետական համալսարանի աշխատակից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


29.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.12.2024, N 1133-Ա 07.12.2024, N 702-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան