ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«18» դեկտեմբերի 2020 թ. ԹԻՎ 124-Ն
ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ և 16-րդ հոդվածների 1-ին մասերով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ և 42-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով էջմիածին համայնքի ղեկավարի 27.11.2020թ. թիվ 4241 գրությունը էջմիածին համայնքի ավագանու «էջմիածին համայնքում տեղական տուրքերի և վճարների 2021 թվականի դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» որոշման նախագիծը, թիվ 1 ու թիվ 2 հավելվածների նախագծերը և տեղեկանք հիմնավորումը` Սահմանադրությանը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխանությունը որոշելու վերաբերյալ, մուտքագրվել է նախարարություն նույն օրը ու այն, որ նախարարության կողմից նշված գրությունը մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում չի տրվել փորձագիտական եզրակացություն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ և չի երկարաձգվել եզրակացության տրամադրման ժամկետը
Համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Էջմիածին համայնքում 2021 թվականի համար սահմանել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից։
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Հ/Հ Ազգանուն Անուն |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
1. Ավետիսյան Հրաչյա | 6. Ղազարյան Գևորգ | ||||||
2. Գրիգորյան Վարդան | 7. Մելիքյան Ներսես | ||||||
3. Զաքարյան Սերգեյ | 8. Միրզոյան Արամայիս | ||||||
4. Կոնդյան Դավիթ | 9. Մովսիսյան Կարեն | ||||||
5. Հայրապետյան Վարուժան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
ք. էջմիածին |
Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական:
