ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2020 թվականի |
թիվ 100 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ և 56-րդ հոդվածներին, «Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 14-րդ կետին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 119 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դեղագրքերի ներդաշնակեցման հայեցակարգին» համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող Եվրասիական տնտեսական միության դեղագիրքը և այն գործողության մեջ դնել 2021 թվականի մարտի 1-ից:
2. Սահմանել, որ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը բժշկական կիրառության համար դեղամիջոցների և անասնաբուժական դեղամիջոցների գրանցման դոսյեները պետք է համապատասխանեցվեն սույն որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքի պահանջներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի |
(հավելվածը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԿ 25.10.22 թիվ 150)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական: