ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 959-Ա
ՄԱՆՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 967-Ն որոշման հավելվածի 2-րդ կետը`
1. Արտաքին գործերի նախարարությունից գործուղված պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի խորհրդական Մանվել Հրանտի Ավետիսյանին 2023 թվականի սեպտեմբերի 22-ից նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-16-Ղ3-1)՝ 3 տարի ժամկետով։
2. Մանվել Հրանտի Ավետիսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |