ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«26» փետրվարի 2021 թ. N 6-Ն
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, 82-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով.
համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Լոռի Բերդ համայնքի 2020թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել Լոռի Բերդ համայնքի 2020թ. զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունը՝ համաձայն հավելված 2-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Ավետիսյան Արմեն Սիլվեստրի | |||
Մուրադյան Կարեն Ցոլակի | |||
Շահնազարյան Թամարա Էդիկի | |||
Չատինյան Կարեն Հրաչիկի | |||
Չիբուխչյան Արման Հրաչիկի | |||
Սախլյան Էդգար Ռոբերտի |
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2021 թ. փետրվարի 26 գ. Լոռի Բերդ |
Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական:
