ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հոկտեմբերի 2022 թվականի թիվ 147 քաղ. Մոսկվա
«ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԵԳՐՎԱԾ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրված և բաշխված գումարների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրված և բաշխված գումարների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը․
«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրված և բաշխված գումարների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը․
«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրված և բաշխված գումարների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործման համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.
«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրված և բաշխված գումարների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։
2. Սահմանել, որ «Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրված և բաշխված գումարների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների՝ միմյանց միջև և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) կիրառմամբ։
3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 31-ի ««Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրված և բաշխված գումարների մասին տեղեկությունների փոխանակման ապահովում, ինչպես նաև այդպիսի տեղեկություններ պարունակող տվյալների բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 127 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: