ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 384-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Լանս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019333) 2023 թվականի ապրիլի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչի և օժանդակ պարագաների ձեռքբերում՝ 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄԿՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00885397) 2023 թվականի ապրիլի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչի և օժանդակ պարագաների ձեռքբերում՝ 2,617,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՄԿՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00885397) 2023 թվականի ապրիլի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչի և օժանդակ պարագաների ձեռքբերում՝ 1,780,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01204713) 2023 թվականի ապրիլի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արտապատկերիչի վերանորոգման ծառայությունների մատուցում՝ 222,950 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |