ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2023 թվականի |
թիվ 54 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ «ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ՝ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 167 որոշմամբ հաստատված՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 54 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող
1. 13-րդ, 29-րդ և 30-րդ դիրքերը հանել:
2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 52-62 դիրքեր.
52 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Վերլուծական մեթոդներ։ Սնդիկի հետքերի քանակի ուղղակի որոշում ջերմային տարրալուծման և ատոմաաբսորբման սպեկտրաչափության միջոցով (սնդիկի անալիզատորում)։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 23674:2022-ի հիման վրա |
5-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
53 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Վերլուծական մեթոդներ։ Սնդիկի հետքերի քանակի որոշում սառը գոլորշու ատոմաաբսորբման սպեկտրաչափության մեթոդով՝ ճնշման տակ տարրալուծումից հետո։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 23821:2022-ի հիման վրա |
5-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
54 |
71.100.70 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ A սպեկտրի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանիչ գործոնի մեծության in vivo որոշման մեթոդ։ ԳՕՍՏ ISO 24442-2016-ի վերանայում և ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 24442:2022-ի հիման վրա |
6-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
55 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Խմորիչների և բորբոսասնկերի հաշվարկում։ ԳՕՍՏ ISO 16212-2020-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
56 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ մանրէների հայտնաբերում։ ԳՕՍՏ ISO 18415-2020-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
57 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Candida albicans-ի հայտնաբերում։ ԳՕՍՏ ISO 18416-2018-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
58 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Մեզոֆիլային աերոբ մանրէների հայտնաբերում և հաշվարկում։ ԳՕՍՏ ISO 21149-2020-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
59 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Escherichia coli-ի հայտնաբերում։ ԳՕՍՏ ISO 21150-2018-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
60 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Pseudomonas aeruginosa-ի հայտնաբերում։ ԳՕՍՏ ISO 22717-2018-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
61 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Մանրէաբանություն։ Staphylococcus aureus-ի հայտնաբերում։ ԳՕՍՏ ISO 22718-2018-ում փոփոխությունների կատարում |
5-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
62 |
71.100.40 07.100.40 |
Արտադրանք օծանելիքակոսմետիկական։ Հակամանրէային ակտիվության որոշման մեթոդներ։ ԳՕՍՏ 34803-2021-ում փոփոխությունների կատարում |
6-րդ հոդվածի |
2024 թվական |
2026 թվական |
Բելառուսի Հանրապետություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: