ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի 2023 թվականի N 498-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, նույն օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել լրացումներ, նույն օրենքի N 1 հավելվածի NN 4 և 5 աղյուսակներում կատարել փոփոխություններ, նույն օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների:
2. Թույլատրել`
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին 2022 թվականի նոյեմբերի 9-ի N ՀՀ ԳՄ-ԳՀԱՇՁԲ-2022/03-1 և 2022 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՀ ԳՄ-ԳՀԽԾՁԲ-2022/04-1 ծածկագրերով կնքված պայմանագրերի մասով կնքել համաձայնագրեր.
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմին 2022 թվականի հոկտեմբերի 11-ի N ՀՀԼՄ-ԳՀԱՇՁԲ-22/35-3, 2022 թվականի հոկտեմբերի 18-ի N ՀՀԼՄ-ԷԱՃԱՊՁԲ-22/36-1 և 2022 թվականի հոկտեմբերի 12-ի N ՀՀԼՄ-ԳՀԾՁԲ-22/36-3 ծածկագրերով կնքված պայմանագրերի մասով կնքել համաձայնագրեր.
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմին 2022 թվականի հոկտեմբերի 11-ի N ՀՀ ՇՄ ԳՀԱՇՁԲ 22/01-2 և 2022 թվականի հոկտեմբերի 3-ի N ՀՀ ՇՄ ԳՀԾՁԲ 22/08-2 ծածկագրերով կնքված պայմանագրերի մասով կնքել համաձայնագրեր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
12.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական: