Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 17
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
25.01.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
25.01.2022
Дата вступления в силу
25.02.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2022 թվականի

թիվ 17

քաղ. Մոսկվա

 

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԱՐՁՐ ԽՏՈՒԹՅԱՄԲ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառել Ուզբեկստանի Հանրապետությունից ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող 0,94 գ/սմ3 և ավելի տեսակարար կշռով պինդ սկզբնական ձևերով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901 20 900 9 ծածկագրով դասակարգվող սկզբնական պոլիէթիլենի նկատմամբ՝ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված չափերով, տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքը չի վճարվում սույն որոշման 1-ին կետում նշված՝ թիվ 2 հավելվածի համաձայն ցանկում նշված արտադրողների կողմից արտադրվող ապրանքի նկատմամբ, այդպիսի ապրանքների հայտարարատուի մոտ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ թիվ 3 հավելվածով սահմանված ձևով արտադրողի սերտիֆիկատի առկայության դեպքում, որն ստորագրվել է համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից և վավերացվել է այդ արտադրողի կնիքով, և հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելիս նման սերտիֆիկատի մասին տեղեկություններ հայտարարագրելու դեպքում։

3. Հավանություն տալ արտադրողների կողմից՝ ըստ սույն որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի, ընդունված գնային պարտավորություններին։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկային պաշտպանության դեպարտամենտին՝

սույն որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկում նշված լիազորված աշխատակիցների ստորագրությունների նմուշները և արտադրողների կնիքների դրոշմվածքներն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններ.

իրականացնել հսկողություն՝ սույն որոշմամբ նախատեսված գնային պարտավորությունների կատարման նկատմամբ.

իրականացնել մշտադիտարկում Եվրասիական տնտեսական միության շուկայում՝ հայտատու ձեռնարկությունների կողմից ընդունված գներով սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների անխափան մատակարարումների մասով.

սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գնային պարտավորությունների գործողությունը դադարեցվելու կամ հավանություն ստացած գնային պարտավորություններում նշված մատակարարումների ծավալներն սպառվելու դեպքում կատարել հակագնագցման միջոցի վերանայում՝ մշտադիտարկման արդյունքներով հիմքերի առկայության դեպքում։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամանակահատվածում կիսամյակային կտրվածքով իրականացնել 0,94 գ/սմ3 և ավելի տեսակարար կշռով պինդ սկզբնական ձևերով սկզբնական պոլիէթիլենի՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում իրավիճակի մշտադիտարկումը և դրա արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։

6. 0,94 գ/սմ3 և ավելի տեսակարար կշռով պինդ սկզբնական ձևերով սկզբնական պոլիէթիլենի՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում փոփոխված հանգամանքներ ի հայտ գալու դեպքում սույն որոշումը կիրառելիս ապահովել «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 110-րդ կետի իրագործման հնարավորությունը։

7. Մաքսային գործի ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հունվարի 25-ի

թիվ 17 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

հակագնագցման տուրքի

 

Ապրանքի անվանումը

Արտադրողը

Հակագնագցման տուրքի դրույքաչափը (մաքսային արժեքի տոկոսներ)

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2022 թվականի հունվարի 25-ի թիվ 17 որոշման 1-ին կետում նշված՝ բարձր խտությամբ սկզբնական պոլիէթիլեն

«Uz-Ког Gas Chemical» ՀՁ ՍՊԸ (իրավաբանական հասցեն՝ Տուրտկուլ Գուզարի փողոց, 121, քաղաք Նուկուս, Կարակալպակստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն. փաստացի հասցեն՝ Կիրկ-կիզ ավան, Կունգրադի շրջան, Կարակալպակստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն)

20,3

«Շուրտանի գազաքիմիական համալիր» ՍՊԸ (իրավաբանական հասցեն՝ Շուրտան ավան, Գուզարի շրջան, Կաշկադարյայի մարզ, Ուզբեկստանի Հանրապետություն. փաստացի հասցեն՝ Շուրտան ավան, Գուզարի շրջան, Կաշկադարյայի մարզ, Ուզբեկստանի Հանրապետություն)

20,3

այլ

20,3

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հունվարի 25-ի

թիվ 17 որոշման

 

ՑԱՆԿ

 

արտադրողների, որոնց գնային պարտավորությունները հավանություն են ստացել

 

Արտադրողը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այն գրության գրանցման ամսաթիվը և համարը, որով ներկայացվում են պարտավորությունները:

1. «Uz-Ког Gas Chemical» ՀՁ ՍՊԸ (իրավաբանական հասցեն՝ Տուրտկուլ Գուզարի փողոց, 121, քաղաք Նուկուս, Կարակալպակստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն.

փաստացի հասցեն՝ Կիրկ-կիզ ավան, Կունգրադի շրջան, Կարակալպակստանի Հանրապետություն, Ուզբեկստանի Հանրապետություն)

2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ДЗВР-541конф/АD-33

2. «Շուրտանի գազաքիմիական համալիր» ՍՊԸ (իրավաբանական հասցեն՝ Շուրտան ավան, Գուզարի շրջան, Կաշկադարյայի մարզ, Ուզբեկստանի Հանրապետություն.

փաստացի հասցեն՝ Շուրտան ավան, Գուզարի շրջան, Կաշկադարյայի մարզ, Ուզբեկստանի Հանրապետություն)

2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ ДЗВР-541конф/АD-33

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի հունվարի 25-ի

թիվ 17 որոշման

 

(ձև)

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ

 

1. Արտադրողը (անվանումը, հասցեն)

2. Սերտիֆիկատի հերթական համարը և տրման ամսաթիվը

3. Արտահանողը (անվանումը, հասցեն)

ԱՐՏԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ

4. Նշանակման երկիրը

5. Ներմուծողը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ռեզիդենտ (անվանումը, հասցեն)

6. Ինվոյսը (համարը, ամսաթիվը)

7. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր ը

8. Տրանսպորտային միջոցի համարը

9. Ապրանքի մասին տեղեկությունները

Համարը՝ ը/կ

Ապրանքի նկարագրությունը, այլ ծանոթագրություններ (պարտավորություններին համապատասխան՝ նշվում են ապրանքի տարատեսակները)

Զուտ քաշը (տոննա)

Գինը (ԱՄՆ դոլար)

Արժեքը
(ԱՄՆ դոլար)

         

10. Ես՝ ներքոստորագրյալս, հաստատում եմ, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտահանելու նպատակով սույն սերտիֆիկատի 9-րդ կետում նշված ապրանքների վաճառքը կատարվում է ստանձնած պարտավորությունների պահպանմամբ։ Հաստատում եմ, որ սույն սերտիֆիկատում նշված տեղեկություններն ամբողջական են և ճշգրիտ։

__________________________

           (ամսաթիվը)

__________________ __________________ _________________

            (պաշտոնը)                       (ստորագրությունը)                    (Ա.Ա.Հ-ն)

(Կ.Տ.)

 

Ծանոթագրություններ.

1. Սերտիֆիկատը լրացվում է ռուսերենով՝ բացառությամբ ռուսերենով կամ անգլերենով լրացվող սերտիֆիկատի 1-ին և 3-րդ կետերի։

2. Սերտիֆիկատի գործողության ժամկետը դրա տրման օրվանից կազմում է 90 օրացուցային օր։

3. Սերտիֆիկատի 4-րդ կետում նշվում է նշանակման երկիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան։

4. Սերտիֆիկատի 6-րդ կետում նշվում է մաքսային հայտարարագրման ժամանակ օգտագործվող ինվոյսի համարը և ամսաթիվը։

5. Սերտիֆիկատի 8-րդ կետում նշվում է տրանսպորտային միջոցի գրանցման համարը, որով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք է ներմուծվում ապրանքը։

6. Սերտիֆիկատի 9-րդ կետում թվերով նշվում է ապրանքի գինը՝ մեկ տոննայի համար, և ապրանքի գնորդի կողմից փաստացի վճարված կամ վճարման ենթակա ապրանքի արժեքը։

7. Սերտիֆիկատում ուղղումներ և (կամ) լրացումներ կատարվում են սխալ տեղեկատվությունը ջնջելու և վրան ճշգրտված տեղեկությունները տպելու կամ ձեռքով գրելու միջոցով, որոնք վավերացվում են արտադրողի կնիքով։

8. Սերտիֆիկատում չի թույլատրվում անձանց ստորագրության ֆաքսիմիլեի օգտագործումը, ինչպես նաև սույն ծանոթագրությունների 7-րդ կետում նշված կարգով չվավերացված ջնջումների, ուղղումների և (կամ) լրացումների առկայությունը։

9. Սերտիֆիկատն անվավեր է համարվում հետևյալ դեպքերում՝

լրացել է սերտիֆիկատի գործողության ժամկետը.

սերտիֆիկատի ձևը չի համապատասխանում սույն հավելվածում նախատեսված ձևին և (կամ) սերտիֆիկատը լրացված չէ սույն ծանոթագրությունների 1-8-րդ կետերի պահանջներին համապատասխան.

սերտիֆիկատում նշված տեղեկությունները չեն համապատասխանում ապրանքների հայտարարագրի մեջ հայտարարագրված տեղեկություններին և (կամ) թույլ չեն տալիս միանշանակորեն նույնականացնելու ապրանքը.

սերտիֆիկատում դրված ստորագրությունը և (կամ) կնիքը չեն համապատասխանում մաքսային մարմնում առկա ստորագրությունների նմուշներին և (կամ) կնիքի դրոշմվածքներին։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան