ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 37-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,250,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00057312) «Պրոֆպանել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02809799) 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված 86/22 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների համակարգի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
17.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 37-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Այլընտրանքային էներգիայի աղբյուր ստեղծելու միջոցով Արսեն Բարսեղյանի ընտանիքի սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի մարզ, Մասիս համայնք, Ղուկասավան վարչական տարածք, 18-րդ փողոց, տուն 38. սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,250,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արսեն Բարսեղյանի ընտանիքը (Արարատի մարզ, Մասիս համայնք, Ղուկասավան վարչական տարածքի 18-րդ փող, տուն 38) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի հունվարի 7-ից մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
4.59 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,250,000 դրամ: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի հունվարի 7-ից մինչև 2023 թվականի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
4.59 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի սարքավորումների մատակարարման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,250,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
17.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|