ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 147-Ա |
«ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը, «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու մասին 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դիմումը և հաշվի առնելով, որ «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության 27.12.2012թ. թիվ 189 լիցենզիայի գործողության ժամկետը լրանում է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերության դիմումը և 2022 թվականի դեկտեմբերի 28-ից տրամադրել ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՄԱՐՏՈՒՆԻ ՏՎ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 23 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|