Գլխավոր տեղեկություն
Номер
N 1244-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.12.2016-22.07.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.14/89(1269) Հոդ.1170
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.11.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.12.2016
Дата вступления в силу
15.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 1244-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
նոյեմբերի 24-ի N 1244-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն) կից ստեղծված հանրապետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանրապետական հանձնաժողով) ձևավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հանրապետական հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանրապետական հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով (այսուհետ՝ հրաման):

4. Հանրապետական հանձնաժողովին ուղղված դիմումներն ընդունում և հանձնաժողովի տեխնիկական սպասարկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ):

 

II. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

5. Հանրապետական հանձնաժողովը ձևավորվում է քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչներից: Հանրապետական հանձնաժողովում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների թիվը 2 անդամով պետք է ավելի լինի պետական մարմինների ներկայացուցիչների թվից: Հանրապետական հանձնաժողովը բաղկացած է առնվազն 18 անդամից:

6. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով աշխատակազմը www.mincult.am կայքում տեղադրում է հայտարարություն՝ թեկնածուներ առաջադրելու համար:

7. Հանրապետական հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կարող է ընդգրկվել մեկ կամ երկու անդամ, որոնց գործունեությունը համընկնում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին, տվյալ բնագավառում ունեն ավելի երկար փորձառություն (իրականացրել են բնագավառին առնչվող ծրագրեր, մասնակցել են պետական մարմինների կողմից ստեղծված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և, որոնց մասնակցությունը կարող է նպաստել հանրապետական հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

8. Հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա (հայտարարության մեջ նշված ձևով և ժամկետներում) դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին: Դիմումին կից պետք է ներկայացվի սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պահանջները հիմնավորող տեղեկատվություն, ինչպես նաև՝ վերջին 2 տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ֆինանսական և բովանդակային հաշվետվություն:

9. Հանրապետական հանձնաժողովի անդամների թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել առաջադրող պետական մարմինների կամ հասարակական կազմակերպությունների հիմնավորված առաջարկությամբ:

10. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից դիմում չներկայացվելու և հանրապետական հանձնաժողովի կազմը չհամալրվելու դեպքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունն առաջարկություն է ներկայացնում համապատասխան պետական մարմիններ՝ իրենց բնագավառում գործունեություն իրականացնող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից մեկին առաջադրելու նպատակով:

11. Հանրապետական հանձնաժողովի անհատական կազմը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմն անդամներին տեղեկացնում է հանրապետական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու մասին:

12. Հանրապետական հանձնաժողովն իր լիազորություններն ստանձնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից հանձնաժողովի անհատական կազմի հաստատման օրվան հաջորդող օրը:

13. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ աշխատակազմը կազմակերպում է սույն կարգով նախատեսված ընդհանուր հիմունքներով նոր հանձնաժողովի ձևավորման աշխատանքները: Հանձնաժողովի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել հանձնաժողովի անդամ:

 

III. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

14. Հանրապետական հանձնաժողովի գործունեության նպատակը սոցիալական գովազդը հավանության արժանացնելն է:

15. Հանրապետական հանձնաժողովի գործառույթներն են՝

1) ներկայացված դիմումների՝ համաձայն ձևի, ուսումնասիրումը.

2) սոցիալական գովազդի արտադրության, տեղաբաշխման և տարածման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն ներկայացնելը:

16. Հանրապետական հանձնաժողովը հավանության է արժանացնում մարդու իրավունքների և պարտականությունների, բնակչության առողջության պահպանման, ինչպես նաև առողջ ապրելակերպի և սոցիալական պաշտպանության, կամավորության, բնության պահպանության, կրթական ծրագրերի, հայրենասիրական դաստիարակության, մշակույթի պահպանման, տարածման ու զարգացման, աղետների դիմակայման, ազգային շահերի պաշտպանության և այլ բնագավառների վերաբերյալ սոցիալական գովազդը:

 17. Հանրապետական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարը գովազդը հրամանով ճանաչում է սոցիալական կամ մերժում է այն:

18. Գովազդը սոցիալական ճանաչելու կամ մերժելու մասին հրամանը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի կողմից ընդունվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմը գրավոր տեղեկացնում է դիմումատուին` կցելով հրամանի պատճենը:

19. Գովազդը սոցիալական չճանաչելու մասին հրամանը դիմումատուի կողմից կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

 

IV. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Հանրապետական հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի անդամներից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրվում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

21. Հանրապետական հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

22. Հանրապետական հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանրապետական հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

23. Հանրապետական հանձնաժողովի եզրակացություններն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

24. Հանրապետական հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանրապետական հանձնաժողովի աշխատանքները.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը և վայրը.

3) հանրապետական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգի նախագիծը.

4) վարում է հանրապետական հանձնաժողովի նիստերը.

5) որոշում է հանրապետական հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցերի, դիմումների քննարկման հերթականությունը` համաձայնեցնելով հանրապետական հանձնաժողովի անդամների հետ.

6) հանրապետական հանձնաժողովի եզրակացությունները 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին.

7) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:

25. Հանրապետական հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստի օրակարգի նախագիծը, անհրաժեշտ նյութերը և դրանք ներկայացնում հանձնաժողովի նախագահին.

2) ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին է ուղարկում նիստի օրակարգի նախագիծն ու նախատեսված հարցերին առնչվող նյութերը.

3) կազմակերպում է հանձնաժողովի նիստի նախապատրաստումը.

4) կազմակերպում է հանրապետական հանձնաժողովի գործավարությունը.

5) արձանագրում է հանրապետական հանձնաժողովի նիստերը.

6) կազմում է հանրապետական հանձնաժողովի կողմից ընդունվելիք եզրակացությունների նախագծերը.

7) հանրապետական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի եզրակացությունների նախագծերը.

8) իրականացնում է սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

26. Հանրապետական հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանրապետական հանձնաժողովի աշխատանքներին.

2) ուսումնասիրում է հանրապետական հանձնաժողովում քննարկվող փաստաթղթերը.

3) մասնակցում է հանրապետական հանձնաժողովի նիստերի քվեարկություններին.

4) ծանոթանում է նիստերի արձանագրություններին.

5) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

27. Հանրապետական հանձնաժողովի անդամի մասնակցությունը դադարեցվում է, եթե այդ անդամը`

1) մեկ անգամ անհարգելի բացակայել է հանրապետական հանձնաժողովի նիստերից.

2) դիմում է ներկայացրել աշխատակազմ՝ հանրապետական հանձնաժողովի կազմից դուրս գալու համար.

3) ազատվել է աշխատանքից.

4) մահացել է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Ձև

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

 

_________________________________________________________________

(դիմողի անունը, ազգանունը (կազմակերպության անվանումը)

 

_________________________________________________________________

(բնակության վայրը (գտնվելու վայրը, պետական գրանցման համարը)

 

_________________________________________________________________

 (էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը (հեռախոսահամարները)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԳՈՎԱԶԴԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ իմ կողմից ներկայացված գովազդը ճանաչել սոցիալական:

 

Կից ներկայացնում եմ՝

1) ֆիզիկական անձի դեպքում՝ դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ կանոնադրության պատճենը.

2) սոցիալական գովազդի ճանաչման նախագիծը.

3) գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ երկու օրինակից, գովազդի չափերի նշումով:

 

Դիմող՝

______________________

______________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 
 _____ ___________ թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.07.2020, N 1179-Ն 22.07.2020, N 1244-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան